Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Հասնելով Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ քառյակը թուլացրեց Սերժ Սարգսյանի վարչախմբին. Մուսինյան

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, այսօր անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին, այն դիտարկմանը, որ հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին նախագահ չի ասել, նշել է, որ սա արդեն որոշակի վկայությունն է այն իրողության, որ ԲՀԿ-ն քառյակի ուժերի հետ համատեղ՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի հետ, ըստ էության կոնսոլիդացված գնում է քառյակի ձևավորած օրակարգի իրականացման ուղղությամբ:

Հարցազրույցում, նրա խոսքով, սպառիչ տրվել են շատ հարցերի պատասխաններ:

Նրա դիտարկմամբ՝ իրենց գործընկեր ԲՀԿ-ն, ըստ էության, իր գործողություններով տևական ժամանակ կանգնած է հասարակության և ոչիշխանական ուժերի կողքին:

Աշնանը, նրա խոսքով, քաղաքական այն ուժերը, որոնք կկանգնեն Սերժ Սարգսյանի վարչախմբի կողքին, ի վերջո հայտնվելու են քաղաքական աղբանոցում, նրանք, ովքեր կկանգնեն ժողովորդի կողքին, կլինեն Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատ առաջատար ուժեր:

Հարցին ի պատասխան, թե հանրությունը դժգոհ է ընդդիմության պասիվ կեցվածքից, Արման Մուսինյանը շատ զարմացավ. «Դուք խոսում եք ընդդիմության պասիվությունի՞ց: Նայեք, թե միայն այս տարի ընդդիմությունը ինչերի է հասել: Այս տարի կարողացանք ստիպել վարչախմբին փոխել իր մոտեցումները կուտակայինի հարցի շուրջ, նահանջել: Երկրորդ՝ շուրջօրյա հանրահավաքի սպառնալիքի ներքո կարողացանք հասնել նրան, որ պաշտոնից հեռացվեց Տիգրան Սրագսյանը, որը Հայաստանի տնտեսության կործանման երկրորդ գլխավոր պատասխանատուն է Սերժ Սարգսյանից հետո: Եթե դուք այս բոլորը համարում եք քաղաքական պասիվությո՞ւն…»,- ասաց Մուսինյանը:

Նա նշեց, որ քառյակի պահանջները չեն իրականացվել, և հիմա քառյակը կամփոփի, որ այդ պահանջները չեն կատարվել և կսկսի իշխանության դեմ պայքարի էլ ավելի ակտիվ և հրապարակային գործընթաց:

Արդյոք Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելը ընդդիմության կարևոր հաղթականերից մե՞կն է: Ի պատասխան՝ նա նշեց, ոստիկանապետի խայտառակ ելույթից հետո հասնեն նրան, որ ոստիկանապետը հրաժարական տա և նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակեն մեկ այլ՝ ավելի օդիոզ կերպար: Դա չի նշանակի, որ մենք դա կներկայացնենք, որ դա եղավ ավելի լավ: «Մենք իշխանությանը կամաց-կամաց հարվածներ ենք հասցնում և սեղմում ենք կոճակը Սերժ Սարգսյանի շուրջ: Նրան մնացել է մեկ պայմանական հաղթաթուղթ՝ սահմանադրական բարեփոխումները: Մենք կձախողենք Սերժ Սարգսյանի այս պլանը»,- ասաց նա՝ հավելելով, որ հասնելով Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ իրենք թուլացրին Սերժ Սարգսյանի վարչախմբին:

«Թե ում են նշանակել՝ մեզ բացարձակ չի հետաքրքրում»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանին ումո՞վ կփոխարինեն հարցին էլ պատասխանեց, որ կլինեն ընտրություններ, ամեն կուսակցություն կառաջադրի իր թեկնածուին: «Շատ մեծ հավանական եմ համարում, որ մենք չենք հասնի հերթական ընտրությունների»,- ասաց նա:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում