«Քոչարյանը իր մտորումների մեջ ազատ մարդ ա, քաղաքական գործիչ ա: Կարող ա շատ բան որոշի, շատ բան ուզենա: Իսկ կվերադառնա թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»,-այսօր ԵԿՄ-ում, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի, ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ հավելելով. «Պարզ ասեմ. հլա մոտ 4 տարի մեր հանրապետությանը նախագահ ունենք: 4 տարի հետո պտի Նոստրադամուսը լինես, որ գուշակես, թե ով պտի գա: Նայց որ մեկ ա Ռոբերտը չէ, այլ շատ մարդ ցանկություն ունեն վերադառնալ: Իսկ Ռուբերտը զինվոր ա եղել էս ազգի մեջ, քաղաքական գործիչ ա եղել, նախագահ ա եղել ու իրավունք ունի մտածել»:
Իսկ Քոչարյանի հնարավոր վերադարձի դեպքում ի՞նչ է սպասվելու ԵԿՄ-ին, որտե՞ղ կլինի այդ ժամանակ ԵԿՄ-ն՝ հարցրինք գեներալից: «Ասում եմ՝ դեռ 4 տարի կա: 4 տարի հետո, որ հանդիպենք, հարց տաս, միգուցե այդ ժամանակ պատասխանեմ: Իսկ հիմա հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանն ա և ինքը գործելու ա»,- ասաց Մանվել Գրիգորյանը: