Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը փորձում են 2017-2018թթ. ընդառաջ պահել էլեկտորատը. Կարեն Քոչարյան

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը փորձում են 2017-2018թթ. ընդառաջ պահել էլեկտորատը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով աշնան քաղաքական հեռանկարներին ու ֆորսմաժորային զարգացումների հնարավորությանը:

Կարեն Քոչարյանը վստահությամբ նշեց, որ երկրի ներսում ֆորսմաժորային իրավիճակի ռեսուրս չկա: Ըստ նրա՝ համաշխարհային փորձն Ուկրաինայում, Եգիպտոսում, Լիբանանում ցույց է տալիս, որ այդ երկրներում ֆորս-մաժորի ներքին նախադրյալներ չեն եղել, բայց արտաքին միջամտության հետևանքով ֆորս-մաժոր է առաջացել: Ուստի, Կարեն Քոչարյանի համոզմամբ, Հայաստանում հասարակական ընդվզման ռեսուրս այս պահին չկա:

«Եթե լինի արտաքին միջամտություն, ապա միգուցե համաձայնվեմ, որ կլինի ֆորս-մաժոր, իսկ մնացած բոլոր պարագաներում, իմ սուբյեկտիվ կարծիքով, ֆորս-մաժորի հնարավորություն չկա»,- ասաց նա:

Հարցին՝ կա՞ն արդյոք արտաքին նախադրյալներ, Կարեն Քոչարյանը պատասխանեց, թե հավանական չէ, որ Ռուսաստանը կամ Արևմուտքը թողնեն ամեն ինչ ու սկսեն «թիթեռ նկարել» Հայաստանում, քանի որ կա ուկրաինական ճգնաժամ, բավականին լուրջ լարվածություն Եվրոպայի և Ռուսաստանի միջև, առջևում՝ ձմեռ, երբ բարձրանում է երկկողմ էմբարգոների խնդիրը, որտեղ արդեն ինչ-որ առումով կմիջամտեն մի կողմից՝ ԱՄՆ-ը, մյուս կողմից՝ Չինաստանը:

«ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը քաղաքական ուժեր են, որոնք հասկանում են, որ այս տարի, մյուս տարի չկան ընտրություններ, ինչը քաղաքական ուժերի դրսևորման ամենալավ հնարավորությունն է, բայց հասկանալով, որ չի բացառվում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, մտածում են դա օգտագործել որպես միջանկյալ առիթ՝ մինչև 2017-2018թթ. ընտրությունները պահպանելու վարկանիշը, ընտրազանգվածը: Պարզից էլ պարզ է, որ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են 2017-2018թթ. ընտրություններին: Բոլորս ենք հասկանում՝ երբ չկան ընտրական գործընթացներ, քաղաքական ուժերն ինչ-որ առումով պետք է փորձեն պահել էլեկտորատը»,- մեկնաբանեց Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքի ամփոփիչ գործողությանը, որը մի շարք քաղաքական գործիչների կողմից որակվեց որպես նախազգուշական գործողություն, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց. «Եթե փորձենք փնտրել քաղաքական ենթատեքստ, ապա կտեսնենք իշխանության քաղաքական պատասխանը: Չորս ուժերն ասում են՝ կանցկացնեն հանրահավաք, իսկ ոստիկանությունը պատասխանում է, որ սառը ցնցուղով կցրի: Սովորական փոխհրաձգություն է»:

Հիշեցնենք, որ օրերս ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում տեղ գտած մի շարք մտքեր՝ ասաց, որ ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զարգացման, թեև ելնում են 2017-2018թթ. ընտրություններից:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում