Պետդուման երեկ համաձայնություն Է տվել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունից պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն: Այդ որոշան օգտին քվեարկել Է 352 պատգամավոր, 39-ը դեմ են եղել, եւ 5-ը ձեռնպահ են մնացել: Համապատասխան միջնորդությամբ հոկտեմբերի 28-ին պալատին դիմել Էր ՌԴ-ի գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Պատգամավոր Եղիազարյանին կասկածում են առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ: Աշոտ Եղիազարյանն ինքը հարցի քննարկման ժամանակ Պետդումայում չի եղել: Նախապես պատգամավորների շրջանում տարածվել Էին նրա նամակները, որոնցում հայտնվում Էր, որ Եղիազարյանը գտնվում Է արտասահմանում եւ երկրում իր բացակայությունը բացատրում Է սեփական կյանքի ու իր մերձավորների կյանքի համար երկյուղներով: