Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ուզեցի նավում լինել. Պարգև Օհանյանը՝ հանրապետական դառնալու պատճառների մասին

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է նախկին դատավոր Պարգև Օհանյանը:

– Այսօր քաղաքական դաշտը զբաղված է Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումներով. դաշտի մի հատվածն ընդհանրապես դեմ է փոփոխություններին` ասելով, որ այսօր դրա ժամանակը չէ, որ քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը չի ենթադրում նման փոփոխություն, և որ այդ փոփոխությունները նոր բան չեն տալու երկրին, մյուս հատվածը հակված է, որ այդ փոփոխություններն անպայման կյանքի կոչվեն, նույնիսկ առաջարկներ են ներկայացվում, որոնք կարծես ընդունվում են: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ են կարևոր նման փոփոխությունները, նոր առաջարկվող փաթեթը ի՞նչ կարող է տալ երկրին, որն արդեն շրջանառության մեջ է և ըստ պաշտոնական հաստատման` գնում է խորհրդարանական կառավարման փոփոխության:

– Հենց բանն էլ այն է, որ քաղաքական կարելի է դիտարկել հարցը, թեև իրավական առումով էլ կարծում եմ, որ փոփոխությունների կարիք կա, և հայեցակարգն էլ, որին ծանոթացել եմ, վատը չէ տեսականորեն, այլ հարց է, թե որքանով կկիրառվի: Եթե փոփոխությունը պետք է իրականացվի միայն կառավարման ձևի փոփոխության հեռանկարով, իհարկե իմաստ չունի, որովհետև, իմ կարծիքով, որևէ բան դրանից չի փոխվի` լինի միապետություն, նախագահական, թե խորհրդարանական երկիր: Որքան ես հիշում եմ` հայեցակարգում այլ ինստիտուտների կատարելագործման մասին էր խոսքը` արդարադատության խորհրդին վերաբերող, դատական համակարգին, որը ողջունելի է:

– Դատական իշխանության անկախությանը, դրա ամրապնդմանն ուղղված ի՞նչ գործողություններ, ի՞նչ քայլեր եք տեսնում նույն հայեցակարգում, որ կկարողանա իրապես ամրացնել դատական իշխանության անկախությունը:

– Եռաստիճան համակարգից երկաստիճան համակարգի անցման գաղափար կա: Նորություն չի իհարկե, երևի գիտեք` այդպիսի մի ընթացք ունեցանք մի ժամանակ: Իմ կարծիքով` ճիշտ էր: Մեզ համար շռայլություն է եռաստիճան դատական համակարգը: Պետք է ինքդ ընկնես դրա մեջ գործով` հայցվոր կլինես, վկա, թե մեղադրյալ, տուժող անգամ, որ ուղղակի հուսահատության հասնես, թե որ մեղքիս համար, որ անգամ տուժող եմ կամ վկա, բայց պրծում չունեմ: Նախ քննչական, հետաքննություն, նախաքննություն՝ մի փուլ, որ չեմ կարող չասել, որ ավելորդ փուլ է և չկա որևէ զարգացած երկրում, փուլ, որը շատ դեպքերում փոխարինում է դատաքննությանը: Պատկերացրեք` թե տուժողը, թե վկան ինչ վիճակում են հայտնվում` մի երկու անգամ կանչեց հետաքննիչը, մի երեք անգամ լավագույն դեպքում քննիչը, հետո առաջին ատյանի դատարան, հետո երկրորդ ատյանի, հետո վճռաբեկ: Ուղղակի սարսափելի է: Ես հիշում եմ ինքս մի գործ էի քննում, մեր մեծանուն գրող Չարենցի թոռն էր, այն ժամանակ ոստիկանությունում էր աշխատում և կանխել էր ավազակային հարձակում: Ընկել էր կրակը էս մարդը: Չի կարելի այդքան երկարացնել, բարդացնել արդարադատության ընթացքը: Պետք է լինի շատ հստակ հետաքննություն` պարզել, ապացույցներ հավաքել, բացահայտել և գործը մտնի դատարան: Ոչ մի նախաքննություն պետք չի, և առաջին ատյանով պետք է ավարտվի որպես կանոն: Պետք է այնպիսի արդարադատություն լինի, որը բավարարի, ամենակարևորը՝ հաշտության բերի նույնիսկ քրեական դատարանում:

– Իսկ Միասնական քննչական կոմիտեն, որ նոր կազմավորվեց, արդյոք ծառայո՞ւմ է այս նպատակներին, լուծո՞ւմ է այս խնդիրը: Ես Ձեր տեսակետին ծանոթ եմ, Դուք այնքան էլ դեմ չեք, կողմ եք նույնիսկ, այնուամենայնիվ` ի՞նչ եք կարծում:

– Քիչ առաջ ես հակառակն ասացի, չնայած հույս ունեմ, որ ինքս ինձ չեմ հակասում:  Ընդհանրապես, տեսականորեն այդ փուլը չպետք է լինի, այսինքն` եթե այդ փուլը չպետք է լինի, ուրեմն նախաքննության մարմինն էլ չպետք է լինի: Ինչպես քիչ առաջ ասացի` պետք է լինի հետաքննություն և դատարան: Հիմա եթե ես չեմ սխալվում քրեական դատավարության նոր հայեցակարգում քննությունը պետք է հասկանալ դատաքննությունը: Հիմա հետաքննությունը պետք է ձևափոխեն, դարձնեն օպերատիվ հետաքննության փուլ, նախաքննությունը իր մեջ կրի հետաքննության էությունը, և այսպիսով ամեն ինչ ընկնի իր տեղը: Այստեղ մենք երկու կարևորագույն անելիք ունենք: Առաջին՝ մարդու անազատության հետ կապված հարցը պետք է դրվի այնպես, որ չի կարելի երկարացնել կամ բացառիկ դեպքերում կարելի է երկարացնել: Երկրորդը կապված է գրավի ինստիտուտի հետ, որ պետք է լուրջ կիրառվի: Կարճ ասած` ինչ ուզում ես արա, բայց մարդուն մի կալանավորի, ինքնադատաստան մի տես:

– Իսկ իր մեջ կոռուպցիոն ի՞նչ ռիսկեր է պարունակում:

– Դա բոլոր տեղերում էլ կա: ԱՄՆ-ում, օրինակ, օրենքը հետաքրքիր է. ինչը որ կոռուպցիոն ռիսկ է պարունակել` փորձել են բերել իրավական դաշտ: Ասենք` եթե կա բանակցություն, դատախազն ու պաշտպանը բանակցում են, գալիս են հաշտության: Բայց նորից եմ ասում` մարդու ազատությունը գերագույն արժեք է, կոնվենցիայով, մեր Սահմանադրությամբ պաշտպանվող, բայց դու վերցնում ես ինչ-որ թեթև ապացույցներով կալանավորում ես` ասես ինչ-որ սովորական գործողություն է: Այդ հարցը կարևոր է և պետք է լուծվի:

– Դուք, վստահ եմ, հետևել եք Մարտի 1-ի գործերին: Աղվան Հովսեփյանը օրերս ասում էր, որ «Մարտի 1-ի գործով բացահայտումները բոլորը իրականացված են: Իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից հարուցված: Մարտի 1-ի գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատի են տրվել, դատապարտվել են, և ոչ մեկի դատավճիռը չի վերանայվել դատարանների կողմից»: Սա ուղղակի մեջբերում էր Աղվան Հովսեփյանից, իսկ Դուք ի՞նչ եք կարծում:

– Սա անվերջ զրույցի թեմա կարող է լինել, որովհետև, բնականաբար, միշտ վիճելի է` բացահայտվե՞լ է, թե՞ ոչ: Հոկտեմբերի 27-ը բացահայտվե՞լ է, թե՞ ոչ: Ոմանց համար բացահայտվել է, որովհետև ակներևության պայմաններում կատարված հանցագործություն էր: Ոմանց համար չի բացահայտվել, որովհետև նրանք կարծում էին, որ դա կազմակերպված էր: Նույնը Մարտի 1-ն է: Հին խորհրդային տարիներին օգտագործվում էր «виноват крановщик» արտահայտությունը: Փոքրիկ դեմքերը պատժվում էին, իսկ մեծերը մնում անպատիժ: Ինչ կա որ, երևի հնարավոր է և ոչ միայն մեր երկրում:

– Բայց սպանության համար որևէ մեկը չի դատապարտվել, մինչդեռ գործը համարվում է բացահայտված, և խոչընդոտներն էլ համարվում են տուժողները:

– Դա ամոթալի բան է, որովհետև մենք` իրավաբաններս լավ գիտենք, որ երբ կա համակատարում՝ մի քանի հոգով հանցագործություն են կատարում, բնականաբար, բոլորը նույն հոդվածով, նույն արարքի կատարման համար պատժվում են: Հիմա այնտեղ չորս հոգի են, չորսն էլ մասնակցել են նույն գործողությանը: Իրավաբանություն է, ես չեմ հերքում, բայց մի քիչ էլ արդարամտություն պիտի բոլորն ունենան: Արվել է այդ արարքը, ուրեմն չորսն էլ պիտի պատասխան տան, կամ ասեք, թե ով է արել… Մենք գիտենք շատ դեպքեր, երբ մեկը վերցնում է մեղքը իր վրա: Իրավացի, թե հանիրավի, թող իրենք որոշեն:

– Իշխանությունները նույնիսկ դրան չգնացին:

– Դե բնական է, այստեղ այլ գործոններ աշխատեցին: Բայց չորսն էլ պետք է նստեին մեղադրյալի աթոռին նույն մեղադրանքով: Եվ այս ավելորդ խոսակցությունները չէին լինի: Սա կարող էր լինել անզգույշ սպանության հոդված, այսինքն` այստեղ, եթե կարելի է այդպես ասել, դիվանագիտությունն էլ բացակայեց: Կարելի էր ուղղակի բացահայտել:

– Այս կոնտեքստում անհնար է չհիշել  60-ամյա Քոչարյանին: Ես կուզեի, որ ինչ-որ կերպ նաև գնահատեիք այն ժամանակաշրջանը, որի մասին ֆիլմեր են նկարվում և հարցազրույցներ տրվում, որ հանգամանքների բերումով Քոչարյանը նույնիսկ կարող է վերադարձի մտադրություն ունենալ: Դուք նրա օրոք եք դատավոր աշխատել և նրա ձեռամբ եք դուրս մնացել համակարգից:

– Կարող է զարմանալի թվալ, բայց բացարձակ բարկություն չունեմ : Գուցե տարօրինակությունն այս գլխից է գալիս: Նույնիսկ գտնում եմ, որ Աստծո գործն է, շնորհակալ պետք է լինեմ, որ ես վերջապես ճահճից դուրս եմ եկել և վայելում եմ այդ ազատությունը: Երբեմն ես ինձ բռացնում եմ այն մտքի վրա, որ եթե Քոչարյանը չլիներ, այս քաղաքը այսքան սիրուն կլինե՞ր, որ հիմա դառնում է: Շատ ճարտարապետներ, էկոլոգներ գուցե չհամաձայնեն, իհարկե շատ ծանրաբեռնվեց, բայց երբ հիշում եմ Մոնումենտի այդ փտած տանիքները, ապա Քոչարյանի հիփոթեքներով քաղաքը վերափովեց և գեղեցիկ դարձավ:

Ինչ վերաբերում է քաղաքական ֆոնին, ապա դա պատիվ չի բերում ոչ մի երկրի: Բայց Աստված էլ բեթարից ազատի: Բա որ Մայդան լիներ, հիմա մենք ունենք 10 զոհ, Աստված հոգիները լուսավորի, բայց կարող էր շատ լինել:

– Բայց դա մեզ համար շատ էր, և այստեղ թվերով չէ, որ պետք է որոշենք:

– Ես արդարացնելու համար չեմ ասում, ես ասում եմ Աստված էլ բեթարից ազատի: Իհարկե, ես ով եմ, որ արդարացնեմ, բայց ես ով եմ, որ դատեմ:

– Մարդու իրավունքների գրասենյակը ամիսներ առաջ դատական համակարգում կոռուպցիոն մեծ սխեմա էր երևան բերել, որին ընդդիմացան դատավորները, դատախազությունը, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իր գործունեությունը ամփոփելիս մամլո ասուլիսում ասաց. «Ես ևս մեկ անգամ վստահեցնում եմ, որ մեզ մոտ համակարգային կոռուպցիա գոյություն չունի, իսկ եթե լինեն անհատական դրսևորումներ, ապա ես վստահեցնում եմ, որ դրանք արժանվույն կպատժվեն»: Կխնդրեի Ձեր գնահատականը տալ նախ` դատարանների մասին, դատական համակագում կոռուպցիայի գոյության, և` ի՞նչ ունենք մենք այսօր դատախազությունում:

– Պետք է խոստովանեմ, որ դատարաններից շատ եմ հեռացել: Ցավոք, հնարավոր չէ կոռուպցիա չլինի: Այնպիսի երկիր չկա, իմ կարծիքով, որ չլինի: Այլ հարց է, թե ինչ կատարելության է հասել այդ կոռուպցիան: Այնպես, ինչպես մեր Ընտրական օրենսգիրքը կամ ընտրությունների կարգը. արդար ընտրություններ չկան ոչ մի երկրում, այլ հարց է, թե ինչ կատարելությամբ է կեղծվում: Ես միշտ ասել եմ, եթե մենք հասնենք նրան, որ մանր կաշառքները վերացնենք, էլի մեծ արդյունք կգրանցենք: Այսինքն` իսպառ անհնար է վերացնել, դարերով է եկել: Գիտակ մարդը պետք է հրաժարվի, որովհետև և՛ պատիվ չի բերում, և՛ ռիսկը մեծ է՝ հանգիստ քնելը ավելի մեծ բան է: Այնպես որ` սա կա, և կարծում եմ` կմնա: Ինչ վերաբերում է դատախազությանը՝ շատ ավելի տխուր պատկեր է: Այն իմաստով է լավ, որ այո, ես գիտեմ, որ այնտեղ կոռուպցիա համարյա չկա՝ դե տվող չկա: Եթե առաջ դատախազության լծակները մեծ էին, հիմա փոքրացել են: Հատկապես հիմա քննչականը առանձին է իր խոհանոցում, իսկ դատարանն էլ` առանձին: Դատախազությունը չի կարող ճնշել:

– Դուք, որ հայտնի եք ձեր չափավոր, բայց ընդդիմադիր հայացքներով, տեղեկացա, որ դարձել եք ՀՀԿ անդամ: Ինչո՞ւ:

– Մի քանի նկատառումներով. առաջին` որ իմ վրա է՛լ հույս չդնեն մյուսները: Մյուս կուսակցությունները, որտեղ շատ ակտիվ դեմքեր կան, աշխատում են, բաց ես չեմ կարծում, որ օգտակար գործ են անում, ավելի շատ վնասկար գործ են անում: Նժդեհի խոսքերով՝ բազմակուսակցականությունը հայի համար շքեղություն է և միայն վնաս է տալիս: Հսկա Չինաստանը մի կուսակցություն է և ծաղկում է: Ընդհանրապես կուսակցական պետությունը վատ բան է, բայց երբ որ մի կուսակցություն է, ինքն իր ուղիով տանում է: Այ նույնը այս պառլամենտական և նախագահականն է: Ես նախագահականի կողմնակից եմ, գիտեք ինչու՝ այսպիսի համեմատություն անենք. նախագահը պետության գլուխն է, պետության մակետը ընտանիքն է, ընտանիքը պետք է գլուխ ունենա, ըստ Աստվածաշնչի էլ, ըստ մեր պետական կարգի էլ, և մարմին` ի դեմս կնոջ: Հիմա ասում են` եկեք գլուխը թուլացնենք, մարմնին տանք գլխի գործառույթներ, վայ այդ ընտանիքին: Կինը պետք է կառավարի, բայց գլուխը պետք է ղեկավարի:

– Բայց ինչո՞ւ դարձաք հանրապետական:

 – Երկրորդ նկատառումը՝ ես հասկացա, որ հայտնվել եմ ինչ-որ լուսանցքում, եթե ոչ բորոտի կարգավիճակում: Եվ բնական եմ համարում, նորմալ է: Ասված է չէ՞, որ երևան նրան, ով կհալածվի: Ես հասկացա, որ թեև բորոտ, բայց կարող եմ օգտակար լինել մեր երկրին, որը խորտակվող, չասեմ խորտակվող, այլ ալեկոծվող նավի կարգավիճակում է: Այդ նավի ղեկին Հանրապետական կուսակցությունն է` իր սխալներով: Ես ուզեցի այնտեղ լինել մեկ մետրի վրա, թե հինգ, բայց ափին չլինել: Ափից շատ հեշտ է հայհոյել, թե` արա, աջ քաշի, ձախ քաշի, էն ֆուտբոլ նայողները ոնց են` դե խփի, ինչի պաս չտվեցիր: Ես հասկացա, որ պետք է նավի վրա լինեմ: Նավը ինձ չի տեսնում, նավի մեջ ինձ չեն նկատում: Ես Աստծով խաղաղության մեջ եմ, բայց միշտ պատրաստ եմ անվճար, անպաշտոն ծառայել էս սուրբ հողին, որովհետև շատ քչերն են հասկանում, որ սուրբ հողի վրա են ապրում: Աստծուն չճանաչած ազգից հետո ճանաչած ամենասիրելի ազգն ենք մենք: Դրա համար պետք չէ ամբարտավան դառնալ ու հպարտությամբ անբարշտանալ: Պետք է ուղղակի գնահատել այս հողը և փորձել ամեն ինչ անել, որ չխորտակվի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում