Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Ոսկեղենի և 2700 դոլարի համար Արթուրը խեղդամահ անելով սպանել է իր թաղեցի ընկերների մորը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ պետք է սկսվեր Արթուր Շահինյանի գործի դատական քննությունը:

Այս գործով չորրորդ դատական նիստն էլ հետաձգվեց, որովհետև ամբաստանյալը ցանկանում է պայմանագրային հիմունքներով պաշտպան ունենալ, բայց չի կարողանում ապահովել պաշտպանի ներկայությունը դատական նիստերին:

Արթուր Շահինյանը այսօր ևս կտրականապես հրաժարվեց օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների ծառայությունից, ասաց, թե ինքը վճարունակ է, ցանկանում է լավ պաշտպան ունենալ, բայց ինչ-ինչ հարցեր չի կարողանում լուծել:

Ամբաստանյալն ասաց, որ պաշտպանին վարձելու հարցը պիտի լուծի իր հայրը, ով գտնվում է Ֆրանսիայում:

Այս շաբաթվա դատական նիստում ամբաստանյալը հերթական անգամ խնդրեց տասնհինգ օրով հետաձգել դատական նիստը, մինչև կկարողնան պայմանավորվածություն ձեռք բերել պաշտպանի հետ:

Ամբաստանյալը հայտարարեց, թե իրեն լրիվ անմեղ է ճանաչում, դրա համար էլ շատ է կարևորում, որ գործի դատական քննությանը իր շահերը պաշտպանող լավ փաստաբան ներգրավվի:

Մեղադրող Դ. Կարապետյանն ասաց, թե ամբաստանյալի իրավունքն է պաշտպան ունենալը, բայց սա այն դեպքն է, երբ ամբաստանյալը չարաշահում է իր այդ իրավունքը, քանի որ չորրորդ նիստն է՝ նա չի կարողանում լուծել պաշտպանի հարցը և միջնորդում է հետաձգել դատը:

Նախագահողի խոսքին, թե «լուրջ պրոբլեմ» է առաջանում, ամբաստանյալը նեղվեց. «Լուրջ պրոբլեմն էն ա, որ ես մի տարի ա բերդում եմ: Ես ինձ լրիվ անմեղ եմ ճանաչում, էս հանցագործությունը ես չեմ կատարել ու մի տարի ա փակված եմ: Իսկ դուք ասում եք, թե երկու-երեք դատական նիստ հետաձգելն ա լուրջ պրոբլեմ: Եթե հնարավոր չի էս նիստը հետաձգել, ոնց գիտեք՝ ընենց էլ արեք»:

Դատական նիստերին ամբաստանյալի ոչ մի հարազատ չի ներկայանում, չնայած ամբաստանյալն ասաց, որ Երևանում հարազատներ ունի: Ամբաստանյալի խոսքից հայտնի դարձավ, որ հայրը Ֆրանսիայում է, մայրը ևս Հայաստանում չէ: Ամբաստանյալը ընտանիք էլ է ունեցել կամ՝ ունի…

25-ամյա Արթուր Շահինյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013 թվականի հուլիսի 13-ին, առավոտյան ժամը 6-ն անց 30-ի սահմաններում ինքնությունը չպարզված անձի կամ անձանց հետ բաց դռնից մուտք է գործել 75-ամյա Անյա Մուսայելյանի տուն և շահադիտական դրդումներով սպանել է նրան:

Ըստ գործի տվյալների՝ Արթուրն ու տուժող կինը նույն թաղամասում են բնակվել՝ Երևանի Էմինեսկուի 2-րդ փողոցում, Արթուրը ճանաչել է տուժողի որդուն, թոռներին: Տղաների հետ ֆուտբոլ է խաղացել…

Դեպքի ժամանակահատվածում տուժող կինը տանը մենակ է եղել, որովհետև որդին ու թոռները մեկնել էին հանգստանալու:
Ամբաստանյալն իմացել է այդ մասին:

Դեպքի օրը տուժողը խեղդամահ է արվել, նրա տնից գողացվել է 2700 դոլար գումար և ոսկեղեն:

Դեպքից անմիջապես հետո Արթուր Շահինյանը մեքենա է գնել: Ինչպես նաև ծանոթներից մեկի հետ ոսկեղեն է գրավադրել: Գրավադրված ոսկեղենը եղել է տուժողի բնակարանից հափշտակված ոսկեղենը:

Արթուր Շահինյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Ախթալա քաղաքից 2013 թվականի օգոստոսի 8-ին:

Ինչպես ասաց մեղադրողը՝ նախաքննության սկզբում Արթուր Շահինյանը տվել է խոստովանական երկու ցուցմունք, ինչպես նաև մասնակցել է քննչական փորձարարությանը և տուժողի տանը ցույց է տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը: Նա չի ասել միայն, թե ով է եղել իր հետ, ասել է, թե մենակ է եղել:

Արթուր Շահինյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում