Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը:
Իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց: Բոլոր եկեղեցիներում հանգուցյլաների հոգիների խաղաղության համար կմատուցվի հոգեհանգստյան Ս. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային: