Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Վերարտադրության մեխանիկան

ՀԱԿԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում աննախադեպ կարևոր ձևակերպում է եղել այն մասով, որ Սերժ Սարգսյանը չպետք է վերարտադրվի: Վերարտադրության թեման Հայաստանում կրկին դառնում է հրատապ` նկատի ունենալով այն, որ Հայաստանն արդեն նախորդ ընտրությունների ռեժիմից դուրս է եկել և սահուն անցում կատարել արդեն գալիք ընտրությունների ռեժիմ:

Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում խոսում է վերարտադրությանը դեմ լինելու մասին, սակայն նախ՝ Սերժ Սարգսյանի անուն չի տալիս այդ կոնտեքստում, և երկրորդ, ինչն առավել կարևոր և առանցքային հարցն է՝ Սերժ Սարգսյանը այսպես, թե այնպես չի վերարտադրվելու: Նա վերարտադրվեց 2013 թվականին, և երբ պետք էր, որ այդ վերարտադրությունը խանգարվի, Գագիկ Ծառուկյանը և, ի դեպ, նաև նրա դաշնակից ՀԱԿ-ը ոչ միայն չխանգարեցին, այլև հետ քաշվեցին՝ ճանապարհ տալով Սերժ Սարգսյանին:

2018 թվականին Սերժ Սարգսյանը չի կարող նախագահ առաջադրվել: Հետևաբար` այս իմաստով, եթե նույնիսկ համարում ենք, որ Ծառուկյանը խոսել է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը բացառելու մասին, ապա միայն այն բանից հետո, երբ այդ վերարտադրությունը բացառվում է այսպես, թե այնպես, անկախ Ծառուկյանից: Սակայն մենք գիտենք, որ վերարտադրության խնդիրը Հայաստանում անձնավորված չէ, այլ համակարգային: Իսկ սա նշանակում է, որ խնդիրը Սերժ Սարգսյանը չէ միայն:

Օրինակ` 2008 թվականին էլ բացառվում էր Ռոբերտ Քոչարյանի վերարտադրությունը, և նա հեռացավ, սակայն հարց է առաջանում՝ ինչի՞ց զրկվեց Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականից հետո: Միայն նախագահի պաշտոնից, մինչդեռ այդ պաշտոնում գտնվելու տարիներին կուտակած ֆինանսական կարողությունները և քաղաքական ազդեցությունը մնացին նրա մոտ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը չվերարտադրվեց, սակայն վերարտադրվեց այն համակարգը, որում նա իրեն անվտանգ է զգում: Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանը 2018-ին չի վերարտադրվի, սակայն հարցն այն է, թե արդյո՞ք կվերարտադրվի այն համակարգը, որում նա իրեն անվտանգ կզգա:

Շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, նախագահի պաշտոնից զրկվի, սակայն դառնա ասենք ԱԺ նախագահ կամ վարչապետ: Բայց սա արդեն կրկին Սերժ Սարգսյանի վերարտադրությունը չէ, այստեղ արդեն համակարգն է դեր ունենալու, որովհետև սրանք պաշտոններ են, որ ենթադրում են այլ սահմանադրական լիազորություններ և հիերարխիկ այլ հարաբերություններ իշխանության ներսում: Այստեղ է, որ վերարտադրություն հասկացությունն օգտագործելիս մենք պետք է առավելագույնս կոնկրետացնենք, թե ինչ ենք հասկանում դրա տակ՝ ինչ սուբյեկտների: Հակառակ դեպքում, արտահայտությունը դառնում է լղոզված, անպատասխանատու, անարժեք և մշտապես կարելի է մանևրել դրա շուրջ:

Գագիկ Ծառուկյանը որևէ կոնկրետ սուբյեկտ նկատի չի ունեցել, այսինքն` չի հստակեցրել, թե ինչ սուբյեկտի վերարտադրության մասին է խոսքը: Երբ սուբյեկտը հստակեցվում է, այդ դեպքում խոսքը ստանում է առավելագույն քաղաքական կշիռ, նշանակություն, դառնում է իրավիճակ ձևավորող: Որովհետև երբ հստակեցվում է սուբյեկտը, ում վերարտադրությունը պետք է կանխել, դրանով, ըստ էության, հստակեցվում են նաև ներքաղաքական խաղում մյուս սուբյեկտների սահմանները, հարաբերությունների բնույթը և խորությունը տվյալ սուբյեկտի հետ, որի վերարտադրությունը պետք է թույլ չտալ:

Այդ դեպքում առավելագույնս հստակ է դառնում նաև վերարտադրության սահմանն ինքնին, հետևաբար պարզապես գրեթե անհնար է դառնում այդ հասկացության քաղաքական մանիպուլյացիան: Օրինակ` երբ հստակեցվում է, որ չպետք է վերարտադրվի ՀՀԿ-ն, ապա բնականաբար հստակեցվում են նաև պատճառները, թե ինչու չպետք է վերարտադրվի, և որն է վերարտադրություն ընդհանրապես: Օրինակ` երբ միևնույն քաղաքական ուժը պարբերաբար հաղթում է օրինական ընտրությամբ, դա վերարտադրությո՞ւն է, թե՞ ոչ: Երևի` ոչ, համենայնդեպս վերարտադրություն հասկացությունը մենք կիրառում ենք բացասական, ապօրինի իմաստով:

Հետևաբար` վերարտադրությունը դա իշխանության անօրինական զավթումն է: Սակայն արդյո՞ք վերարտադրությունը դա միայն գործողության բնույթ ենթադրող հասկացություն է: Հազիվ թե, որովհետև Հայաստանում հաստատված է իշխանական մի համակարգ, որը ճյուղավորված և սերտաճած է մինչև հասարակության շարքային շերտեր, այսինքն` բազմաստիճան համակարգ է, որն ունի իր սոցիալական որոշակի բազան, տնտեսական բազան, որն ունի իր կենցաղային բազան, որն ունի իր «ընտանեկան» բազան՝ ի դեմս ներհամակարգային բազում խնամիությունների:

Այս պայմաններում վերարտադրության մասին անորոշ, ընդհանրական հայտարարությունները միայն նոր դաշտ են բացում մանիպուլյացիաների համար: Երբ սրանք հստակվում են, սահմանվում, ներկայացվում հանրությանը, ապա բնականաբար սրանով անուղղակիորեն սահմանվում են քաղաքական նոր չափանիշներ և չափորոշիչներ` և՛ տվյալ գործընթացի, և՛ ընդհանրապես քաղաքական հետագա զարգացումների համար: Այսինքն` ձևավորվում է ակամա մրցակցություն հանրության առաջ: Այսինքն` մրցակցություն ոչ թե զուտ միմյանց միջև, այսինքն` ուժեղի ու թույլի պայքար, այլ մրցակցություն հանրության առաջ, և հանրային կշիռն է մեծանում, հասարակությունը սկսում է համեմատել, թե ինչով են տարբերվում ՀՀԿ-ից մյուսները, ինչքան է այդ տարբերության խորությունը, ինչպիսին է բնույթը, իսկ որ հարցերում է նմանությունը, ինչ երևույթներ են կապ հանդիսանում ՀՀԿ-ի և մյուս սուբյեկտների միջև, ինչքանով են առանցքային այդ կապերը ընդհանրապես Հայաստանում ձևավորված ներքաղաքական ստատուս քվոյի երկու տասնամյակի շարունակականության տեսանկյունից:

Երբ այս հարցերն առաջանում են հստակ սահմանումներով, երևույթների և սուբյեկտների պարզ բնորոշումով ու սահմանագծումով, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում չի կարող վերարտադրություն չլինել, քանի որ Հայաստանում ներկայումս գործում է մի ամբողջական համակարգ, շաղկապված մի ամբողջական զանգված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում