Tuesday, 09 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին

Թուրքիան պետք է Հայաստանի հարցում համաձայնության գա Ռուսաստանի ու Իրանի հետ. թուրք պրոֆեսոր

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ և «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Քայսերիից առաջադրված խորհրդարանական թեկնածու, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուն, մասնակցելով «Մերձավորարևելյան ու բալկանյան վերջին զարգացումները» խորագրով կոնֆերանսին, խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության խնդիրներից.

«Թուրքիան պետք է խելք հավաքի և կողմնորոշվի դեպի Ռուսաստան, Իրան ու թյուրքական երկրներ: Արդեն ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի ԵՄ-ին անդամակցելու գաղափարից: Չեմ հասկանում, թե ինչու է Թուրքիան կառչել «Եվրոպայի փեշից», երբ վերջինս 10 տարի անց ծնկի է գալու:

Դրա համար էլ անհրաժեշտ է, որ իր հայացքը հառի դեպի Ռուսաստան, Իրան ու թյուրքական երկրներ: Դա կարևոր է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Թուրքիան պետք է տվյալ խնդրի շուրջ իր մոտեցումը համաձայնեցնի Ռուսաստանի ու Իրանի հետ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Hürriyet Daily News Economic Review թերթի հոդվածագիր Սոներ Չաղափթայի հոդվածում նշված էր հետևյալը. «Երբ 2004 թվականին ԵԽ համաժողովում միաձայն վճռվեց 2005 թվականին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ ձեռնարկել Թուրքիայի հետ, այդ ժամանակ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հետքայլ կատարեց:

Այժմ ԱԶԿ-ն Թուրքիայում հակաեվրոպական տրամադրություններ է բորբոքում, ինչն էլ հանգեցրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կողմնակիցների կտրուկ նվազմանը: Եթե 2004 թվականին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն աջակցում էր Թուրքիայի բնակչության 74 տոկոսը, ապա 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 38 տոկոս»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմնորոշմանը դեպի Ռուսաստան ու Իրան, ապա կարելի է կարծել, որ թուրք պրոֆեսորը, իրավամբ, դժգոհելու տեղ չունի Էրդողանի վարած արտաքին քաղաքական կուրսից, քանի որ թուրք-ռուսական և թուրք-իրանական հարաբերությունները, թերևս, ապրում են իրենց լավագույն ժամանակաշրջանը:

Թուրք պատմաբանը պետք է լավ հիշի իրենց օսմանյան անցյալը և կտեսնի, որ Օսմանյան կայսրությունը 12-ական խոշոր պատերազմ է մղել թե՛ Ռուսաստանի (1568-1570 (1572), 1676-1681, 1686-1700, 1710-1711, 1735-1739, 1768-1774, 1787-1792, 1806-1812, 1828-1829, 1853-1856 (Ղրիմ), 1877-1878, 1914-1917 (Առաջին համաշխարհային պատերազմ)), թե՛ Իրանի (1514, 1533-1536, 1548-1549, 1552-1554, 1578-1590, 1603-1618, 1623-1639, 1723-1727, 1730-1732, 1735-1736, 1742-1746, 1821-1823) դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում