Աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով ավարտել է իր մրցելույթները «Ֆորմուլա-1»-ում 2012 թվականի մրցաշրջանից հետո, չի կարծում, թե աշխարհի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելին պետք է համեմատել իր հետ:
«Այդպիսի ցուցանիշի հասնելու համար(աշխարհի եռակի չեմպիոն – Sport.1in.am) հարկավոր է հատուկ լինել: Ինձ և նրան պետք չէ համեմատել. ես ավելի վաղ եմ հաջողությունների հասել, իսկ նա դա անում է հիմա»,- Autosport-ը փոխանցում է Շումախերի խոսքերը:
Նշենք, որ Ֆետելը դարձավ «Ֆորմուլա-1»-ի պատմության երրորդ պիլոտը, որին հաջողվում է երեք տարի անընդմեջ նվաճել չոմպիոնական կոչումը:
Լուսանկարում՝ Ֆետելն ու Շումախերը: