Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:
75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը 1/16 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ:
1/8 եզրափակչում Արսենի մրցակիցն ավստրիացի Ֆլորիան Մարչլն էր: Մեր ըմբիշն առավելության հասավ 12:1 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:









































