Ոստիկանությունը Շումախերի տունը պաշտպանում է լրագրողներից: Պարեկները հսկողություն են սահմանել ավտոարշավորդի տան շրջակայքում: Օրեր առաջ աշխարհի 7-ակի չեմպիոնը Լոզանի հիվանդանոցից տուն է տեղափոխվել, որտեղ կշարունակի ապաքինվել:
Հանրահայտ ավտոարշավորդի՝ տուն վերադառնալու լուրը գրավել է լրագրողների ուշադրությունը: Ռուսաստանյան գործակալություններից մեկն անգամ ուղիղ հեռարձակում էր կազմակերպել:
«Մենք թույլ չենք տա, որպեսզի կպչուն մարդիկ խախտեն շումախերի տան անդորրը»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ գերմանացի ավտոարշավորդը երկար ժաանակ կոմայի մեջ է եղել: