Կառավարությունը վաղվա նիստում քննարկելու է Գյումրիի քաղաքային համայնքին գույք նվիրելու հարցը: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության ծրագրերի շրջանակներում իրականացվող կառուցապատման աշխատանքների համակարգմամբ և նշված թաղամասի N 4/8 հասցեում գտնվող հողամասը համայնքային նշանակության գործառույթներ իրականացնելու նպատակով համայնքի սեփականությանը փոխանցմամբ: