Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործն, ըստ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի, ներքին հարցերի պարզաբանում է:
«Ես շատ բան չեմ սպասում այդ գործից և Թամամյանին ձերբակալելը դեռևս դատապարտել չի նշանակում: Երևի ինչ-որ մեկի ոտքը սեղմել է, պարզապես դեռևս պարզ չէ, թե ում ոտքն է սեղմել և ով է իրենից թափով: Բայց նա ամենաշատն էր լավություն արել այս իշխանություններին, և նրանք դժվար թե Թամամյանին հենց այնպես հանձնեն»,- նշեց Դանիելյանը:
Իրավապաշտպանը վստահեցրեց, որ Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ոչ մի կապ չունի Հայաստանում կատարվող իրավական բարեփոխումների հետ. «Դա պետք է ընդհանրապես մոռանալ, այս իշխանությունների օրոք ոչ մի բարեփոխում չի լինելու:
Կարող է դատեն, կարող է ոչ, որովհետև այս երկրում ամեն ինչ հնարավոր է»: