Իշխանությունները շարունակում են մերժել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու ընդդիմության առաջարկները: Եվ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում նույն իշխանական գործիչներն էին հայտարարում, թե ընդդիմության հետ երկխոսելու հնարավորություն կա:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, մեր հարցին, թե ինչու են մերժում Ազատության հրապարակում հանրահավաքները, ասաց. «Ճիշտ են անում… ինչու հենց Ազատության հրապարակում են ուզում հանրահավաք անել: Ավելի մեծ, ավելի լավ տեղ են տալիս, որ հասարակական կարգը պահպանվի, պրովոկացիաներ չլինեն»:
Իսկ Ազատության հրապարակում պրովոկացիա կլինի, Մատենադարանի մոտ՝ ո՞չ:
«Ազատության հրապարակում տեղը փոքր է, կարող է շատ մարդիկ հավաքվեն, հասարակական կարգը կարող է խախտվի»,- ասաց նա: