Կահիրեի քրեական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել եգիպտական «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկին՝ Մուհամմեդ ալ-Բելթագիին, և արմատական քարոզիչ Սաֆուաթ Հիգազիին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ նրանք կազատազրկվեն նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների ցույցերի ժամանակ ոստիկաններին խոշտանգելու մեղադրանքով:
2013-ի ամռանը երկրի նախկին ղեկավարի պաշտոնանկությունից հետո նրա կողմնակիցները անժամկետ գործադուլներ են կազմակերպել մայրաքաղաքում: Զգուշացումներից հետո իրավապահ ուժերը ցրել են ցույցի մասնակիցներին, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:










































