John Galliano ապրանքանիշը պայմանագիր է ստորագրել Ittierre S.p.A. ընկերության հետ:
Ապրանքանիշը նոր եռամյա պայմանագիր է ստորագրել, որի համաձայն իտալական ընկերությունը John Galliano նորաձևության տան համար արտադրելու է կանանց և տղամարդկանց հագուստ ու աքսեսուարներ: Նոր հավաքածուն կհայտնվի 2013-2014 աշուն-ձմեռ սեզոնին:
Ittierre S.p.A.-ն երկար ժամանակ համագործակցել է այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Tommy Hilfiger-ը, Karl Lagerfeld Paris-ը և Pierre Balmain-ը:








































