Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ներքին գործերի նախարարները նոյեմբերի 9-ին Մոսկվայում քննարկելու են Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն ուղղված Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման մասին հարցը: Այդ մասին տեղեկացրել են ՀԱՊԿ լրտավական ծառայությունից: Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկելու են նաեւ նոր մարտահրավերներին ու վտանգներին հակազդող գործնական մեխանիզմների մշակման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների բացահայտման գործում համագործակցության, ինչպես նաեւ կադրերի պատրաստման մասին հարցերը: Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: