Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու մասին շրջանառվող լուրերը:
«Ինչ-որ մի պահի, հավանաբար, ես կարող եմ վերադառնալ ակումբային մակարդակի մարզչական գործունեության: Սակայն ոչ հիմա: Հպարտանում եմ, որ ազգային թիմի մարզիչն են: Այս աշխատանքն ինձ հաճույք է պատճառում: Իսկ լուրերն ինձ չեն հետաքրքրում: Մոուրինյոյի պայմանագիրը վավերական է մինչև 2016 թվականը, իսկ իմը` մինչև 2014-ը:
Իմ երազանքը աշխարհի չեմպիոն դառնալն է: Ի դեպ, երբեք չեմ ասել, թե հեռանալու եմ ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է Լյովը:










































