Այսօր լրագրողները ԲՀԿ խմբակցությունից հետաքրքրվեցին, որ եթե «Ժառանգությունը» չի մասնակցում նիստերին և բոյկոտում է, արդյո՞ք գործուղումներն էլ է բոյկոտելու, քանի որ տեղեկություններ կան, որ մեկնելու են Ստրասբուրգ: Եվ ԲՀԿ-ն այցելելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ ոչ:
Գործուղումների վերաբերյալ Սամվել Բալասանյանն ասաց, որ պետք է ճշտել: Նա հավաստեց, որ իրենք շուտով այցելելու են Րաֆֆի Հովհաննիսյանին և հորդորեց «Ժառանգությանը» վերադառնալ ու շարունակել Ազգային ժողովում աշխատանքները:
Նաիրա Զուրաբյանը ավելացրեց, որ Գագիկ Ծառուկյանը նոր է վերադարձել Հայաստան, այս խնդիրը քննարկվել է նաև Ծառուկյանի հետ: ԲՀԿ-ն այցելելով` փոխանցելու է Ծառուկյանի հորդորը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը և միասին քննարկեն բոլոր խնդիրները: