Հյուրանոցների ամրագրման Hotels.com ծառայության փորձագետները կազմել են գիշերային ամենաբուռն կյանքով ապրող քաղաքների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է km.ru կայքը:
Զբոսաշրջիկներն առավել զարգացած գիշերային կյանք վարող քաղաք են անվանել Նյու Յորքը: Դրանում համոզված է 27 հազար զբոսաշրջիկ ամբողջ աշխարհից: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է մոլեխաղերի դրախտը՝ Լաս-Վեգասը: Պատվավոր եռյակը եզրափակում է պրոգրեսիվ պարային երաժշտության ու ոչ ֆորմալ նորաձևության օրրանը՝ Լոնդոնը:
Չնայած այն բանին, որ վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականները զբաղեցրել են ամերիկյան քաղաքները, իդեալական քաղաքների մեծ մասը գտնվում են Եվրոպայում:
Լոնդոնին հաջորդում են համապատասխանաբար` Փարիզը, Բարսելոնը, Բեռլինը, Ամստերդամը, Մադրիդը, Լոս Անջելեսը ու Բանգկոկը:











































