«Համազգային վստահություն» խորհուրդը՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԵԿՄ անդամների հետ այսօր այցելել է Հյուսիսային հատվածում գտնվող զորամասերից մեկը: Խորհուրդը զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանին շնորհեց «Համազգային վստահությունը՝ հայոց բանակին» մրցանակը, որը խորհրդանշում է ժողովրդի վստահությունը հայոց բանակի նկատմամբ:
Մրցանակը հանձնելու միջոցառումն ուղեկցվել է նաև համերգային ծրագրով: Կատարումներով հանդես են եկել «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակիցներ՝ Նարե Գրիգորյանը, Վիգեն Ահարոնյանը, Արմեն Հովհաննիսյանը, Անահիտ Պետրոսյանը, X ֆակտոր նախագծի երրորդ եթերաշրջանի մասնակից Նարեկ Խաչատրյանը և զորամասի ծառայող Աղասի Մնացականյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զորամաս այցելած սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ պետության գործունակության-հաջողության և անգործունակության-անհաջողության միջազգային վարկանիշ կա, որը չափվում է 11, 12 չափորոշիչներով՝ դրանցից ամենակարևորը սահմանների պաշտպանությունն է և ներքին անվտանգությունը: