Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Այլանդակի ծնունդ» ասելու համար 15-ամյա Արսենը ծեծելով սպանել է տատին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Ք.-ի գործի դատական քննությունը:

Հանցագործության կատարման պահին՝ 2014 թվականի հունվարի 22-ին, Արսենը 15 տարեկան էր, նա ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին:

Ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել տարեց կնոջ սպանության համար:

Սպանությունը, ըստ դատական ակտի, տասնհինգամյա տղան կատարվել է հետևյալ ձևով: Ձեռքով հարվածել է տուժողի դեմքին, գցել գետնին, այնուհետև ոտքերով հարվածներ է հասցրել գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի շրջաններում, հետո սեղմել է ծեր կնոջ պարանոցը:

Տուժողին պատճառվել են հետևյալ ծանր վնասվածքները. քթի ոսկրերի փակ կոտրվածքներ, լեզվի ծայրի սալջարդ վերք, դեմքի, վերին և ստորին շրթունքների ներսային մակերեսների, կզակային ու պարանոցային շրջանների արյունազեղումներ… ուղեղի կարծր և փափուկ թաղանթներում, ուղեղիկի և գլխուղեղի հիմային մակերեսների վրա անցումով արյունազեղումներ, ուղեղանյութում՝ կետավոր արյունազեղումներ… կողոսկրերի… ուղղակի փակ կոտրվածքներ…

Տուժողը մահացել է մեխանիկական շնչահեղձությունից և գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, արտաքին շնչական անցքերի փակման ու պարանոցի օրգանների՝ ձեռքերով սեղմման-խեղդման, ինչպես նաև գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու պատճառով…

Ամբաստանյալը իր նկատմամբ կատարվող դատաբժշկական փորձաքննության ժամանակ հետևյալ կերպ է նկարագրել դեպքը:

Հունվարի 22-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում գնացել է իր ծանոթ Անդրանիկենց տուն: Վերջինս տանը չի եղել: Տանն է եղել նրա տատիկը՝ Ամալյան: Ինքը հարցրել է՝ կարո՞ղ է սպասել Անդրանիկին, տատիկը պատասխանել է՝ ոչ:

Նա իրեն վիրավորել է, «այլանդակի ծնունդ» է անվանել: Դրանից ինքը նյարդայնացել է, բռունցքով մեկ անգամ հարվածել կնոջ դեմքին, նրան գցել է գետնին, ոտքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, գլխարկով սեղմել դեմքը, պարանոցը:

Կինն անկանոն շարժումներ է արել ձեռքերով, ինքը նրան թողել է, ստուգել է շնչառությունը, սրտի աշխատանքը: Համոզվել է, որ նա ողջ է, ու հեռացել է: Երբ կնոջը գետնին է գցել, նա ճանկռել է իր դեմքի ու պարանոցի շրջանները:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Արսենի մարմնական վնասվածքներն են եղել՝ այտի, ստործնոտային, պարանոցի շրջանների քերծվածքներ, արյունազեղումներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Ըստ դատական ակտի՝ Արսենը գնացել է Անդրանիկենց տուն: Վերջինս տանը չի եղել: Նրա տատիկ Ամալյան դժգոհել է Արսենի ու Անդրանիկի վարքից, Արսենից պահանջել է, որ նա դուրս գա իր տանից: Արսենը չի ենթարկվել, մնացել է հյուրասենյակում, հեռուստացույց է դիտել:

Ամալյա տատիկն անջատել է հեռուստացույցը: Արսենն իրեն վիրավորված է զգացել, զայրացել է ու… հարվածներ հասցնելով և շնչահեղձ անելով՝ սպանել է տարեց կնոջը:

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել անչափահաս հանցագործի անձնական տվյալներն ու կյանքի պայմանները: Արսենի ծնողները 2002 թվականին ամուսնալուծվել են: Արսենը բնակվել է մոր հետ: Մայրը փաստացի ամուսնացել է ուրիշ տղամարդու հետ:

Արսենն ավարտել է հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանը:

Դատարանը նշել է, որ Արսենի ընտանիքը բավարար չափով նյութապես ապահովված է, տղայի կյանքի ու դաստիարակության պայմանները բարվոք են եղել, սակայն հոգեկան զարգացման աստիճանը և ընդհանուր զարգացման վիճակը բավարար չեն:

Տղայի մոտ առկա է «Վարքի և էմոցիաների խառը խանգարումներ» հիվանդությունը, որով պայմանավորված առանձնահատկությունները՝ ագրեսիվությունը, իմպուլսիվությունը, հուզական անկայունությունը, դյուրագրգիռությունն ազդել են նրա վարքի վրա:

Դեպքին նախորդող շուրջ մեկ տարվա ընթացքում պատանին հեռացել է տնից, վարձակալությամբ բնակվել տարբեր վայրերում, հաճախակի այցելել ինտերնետ ակումբներ, գիշերել այնտեղ: Ամբաստանյալի վերաբերյալ դատական ակտում ցավալիորեն նշված է՝ «բնակության մշտական վայր չունի»:

2013 թվականի օգոստոսի 12-ին համաներմամբ կարճվել է գողության համար Արսենի նկատմամբ հարուցված քրեական գործը: Սա տագնապելու, դեռահասի ճակատագրով լրջորեն անհանգստանալու առիթ չի դարձել նրա ծնողների համար: Տղան մնացել է բոլորի հսկողությունից դուրս, հասել է տարեց կնոջ սպանության աստիճանին:

Գործով վկա Անդրանիկը դատարանում հայտնել է, թե 2003 թվականին իր մայրը մահացել է, Ամալյա տատիկն իրեն տարել է իր տուն, պահել՝ ինչպես հարազատ թոռին կպահեր:

Ամալյա տատիկը թոշակառու էր, նրա ապրուստի հիմնական միջոցը եղել է տունը վարձակալությամբ տալը:

2013 թվականի ապրիլին տան մի սենյակը վարձակալել է Արթուր անունով մեկը: Նրա սենյակում մոտ 15 օր ապրել է Արսենը: Ինքն այդ ժամանակ է ծանոթացել նրա հետ: Եղել են նորմալ հարաբերությունների մեջ:

2014 թվականի հունվարի 19-ին Օպերայի մերձակայքի ինտերնետ ակումբի մոտ պատահաբար տեսել է Արսենին, նա ասել է, թե տանը չի ապրում, գիշերում է ինտերնետ ակումբներում:

Դեպքին նախորդող երեք-չորս օրերին Արսենը երկու-երեք անգամ եկել է իրենց տուն: Ամալյա տատը կերակրել է, նույնիսկ կոշիկներ է տվել նրան, բայց թույլ չի տվել գիշերել իրենց տանը:

Դեպքի օրը ուշ երեկոյան իրեն զանգել են տատիկի տան վարձակալներն ու ասել, թե տան մուտքի դուռը փակ է, չեն կարողանում օգտվել զուգարանից:

Ժամը 23-ին ինքը հասել է տուն: Մտածել է՝ Ամալյա տատը դուռը փակել ու ինչ-որ տեղ է գնացել, բանալին դրել է դռան առաջ գցած փալասի տակ: Փնտրել է, բանալին չի գտել:

Վարձակալների օգնությամբ միջանցքի պատուհանից մտել է տուն: Հյուրասենյակի հատակին տեսել է Ամալյա տատին: Վախեցել է, գոռացել:

Վարձակալները ջարդել են մուտքի դուռը, մտել են ներս: Շտապօգնություն ու ոստիկանություն են զանգել:

Նույն օրը ոստիկանությունում իմացել է, որ Ամալյա տատիկին Արսենն է սպանել:

Սպանությունից հետո Արսենը բանալիով դրսից փակել է դուռը, հեռացել, բանալին էլ ճանապարհին նետել է:

Վարձակալները վկայել են, որ մուտքի դուռը փակ է եղել դեռ ժամը 15-ի սահմաններում: Այն ժամանակ ոչինչ չեն կասկածել…

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Արսեն Ք.-ն կարող է մասնակցել քննչական գործողություններին: Հանցագործության պահին նա ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել:

Ամբաստանյալը դատարանում հայտնել է, որ մինչև հինգ տարեկանը ապրել է հոր և մոր հետ: Ամուսնալուծությունից հետո շուրջ տասը տարի հայրն իրենով չի հետաքրքրվել:

Առողջական խնդիրների պատճառով վերջին շրջանում իրեն կառավարել, իր գործողությունների համար պատասխան տալ չի կարողանում:

2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի հունվարի 19-ը աշխատել է «Հին Էրիվան» ռեստորանային համալիրում՝ որպես մատուցող:

Դեպքից առաջ եղել է Անդրանիկի հետ ինտերնետ ակումբում: Անդրանիկը խմած է եղել: Նա գնացել է, ինքն անհանգստացել ու գնացել է նրանց տուն: Անդրանիկը տանը չի եղել…

Ըստ ամբաստանյալի՝ ինքը տանը հանգիստ զրուցել է Ամալյա տատիկի հետ, տատիկն իրեն հորդորել է չշփվել Անդրանիկի հետ, ասել է՝ փորձանքի կգաս: Բայց հետո տատիկը հեռուստացույցն անջատել է ու իրեն վիրավորել:

Ինքը զգուշացրել է, որ չվիրավորի: Բայց նա դարձյալ վիրավորել է: Ինքը զայրացել է, մոտեցել ու հրել է տատիկին: Տուժողը ճանկռել է իրեն: Ինքը խփել է նրա դեմքին: Տուժողն ընկել է: Ինքը ոտքով մեկ անգամ հարվածել է նրան: Տուժողը սկսել է բղավել: Ինքը վախեցել է, որ հարևանները կլսեն, տատիկի գլխարկը հանել է, դրել նրա դեմքին ու այդպես պահել մի քանի վայրկյան: Գլխարկը տատիկի դեմքին թողնելով՝ ստուգել է, տեսել է, որ նա ողջ է: Եվ հեռացել է տնից՝ դրսից փակելով մուտքի դուռը, բանալին էլ նետել է ու իր գործերով գնացել Մաշտոցի պողոտա:

Ամբաստանյալը պնդել է, որ տուժողի ներքնաշորը չի իջեցրել: Տուժողի հագի շորերից հիշում է միայն ժիլետը:

Ամբաստանյալն իրեն մեղսագրված արարքի համար մեղավոր չի ճանաչել՝ ասելով, թե դիտավորյալ սպանություն չի կատարել, ընդամենը երեք անգամ հարվածել է տուժողին:

Ընդհանուր իրավասության դատարանը անհիմն է համարել ամբաստանյալի պատճառաբանությունները:

Անչափահաս Արսենը մեղավոր է ճանաչվել 80 տարեկան տատիկի դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հունվարի 23-ից:

Արսենի օրինական ներկայացուցչից՝ մորից, կբռնագանձվի 552 հազար 374 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում՝ կատարված փորձաքննությունների արժեք:

Գործով տուժող կողմից քաղհայցի պահանջ չի ներկայացվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում