Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

ԼՂ կարգավորմանը հնարավոր չի լինի հասնել միայն նախագահների հանդիպումներով. Թոմ դը Վաալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Carnegie Endowment Վաշինգտոնի գրասենյակի «Ռուսաստանի և եվրասիական ծրագրի» ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը:

-Պարոն դը Վաալ, վերջին երկու տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները սառեցված էին, սակայն  հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած օգոստոսյան լարվածությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին երկու անգամ. առաջինը՝ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, և երկրորդն օրերս՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հովանու ներքո: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող ենք ակնկալել  բանակցային գործընթացից առաջիկայում:

-Ես չեմ կարծում, որ մենք մեծ առաջընթաց պետք է ակնկալենք:  Ակնհայտորեն, դրական ազդանշան է այն, որ  երկու նախագահները սկսել են խոսել նորից, բայց  ինչպես Սոչիի, այնպես էլ  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված եռակողմ հանդիպումից հետո  մենք չունեցանք որևէ միասնական հայտարարություն: Սակայն մենք կարող ենք ակնկալել մեկ այլ հանդիպում, միգուցե, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  նիստի շրջանակում, հնարավոր է, նաև Փարիզում հոկտեմբեր ամսին: Այսպիսով տեսնում ենք, որ  բոլոր երեք համանախագահ երկրները լի են նախագահների մակարդակով հանդիպում հյուրընկալելու ցանկությամբ: Ես կարծում եմ, որ ամենաքիչն, ինչ կարող ենք ակնկալել, շփման գծում միջադեպերի նվազումն ու  բանակցային գործընթացի մեկնարկն է: Բանակցային գործընթացում հիմնականում նույն խնդիրները պահպանվում են:

-Օգոստոսյան լարվածությունը մի շարք փորձագետների ստիպեց մտածել, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում  էսկալացիան հրահրել է Ռուսաստանը՝ դրանով իսկ Արևմուտքին պատժելու նպատակով:  Ձեր կարծիքով՝  ո՞րն էր ուղիղ մեկ ամիս առաջ գլուխ բարձրացրած լարվածության պատճառը:

-Ես կարծում եմ, որ Ռուսաստանը որևէ ուղիղ կապ չունի վերջին բախումների հետ: Այս լարվածության հեղինակը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերն էին երկու երկրների քաղաքական վերահսկողության ներքո: Մենք գիտենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում  մի շարք միջադեպեր են եղել շփման գծում և սահմանին: Հուլիսի 31-ին հայկական կողմն իրականացրեց  գործողություն, որն օգոստոսի սկզբի լուրջ բախումների պատճառ դարձավ: Ինչո՞ւ դա պատահեց.  իմ կարծիքով՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունից Ադրբեջանում մեծ հիասթափություն կա: Ըստ իս, դա   մի մեծ ցինիզմ է բանակցային գործընթացի նկատմամբ: Իմ համոզմամբ, ուկրաինական զարգացումները ևս իրենց բացասական ազդեցությունն են թողնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

-Պարոն դը Վաալ, ուկրաինական ճգնաժամի, Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում ինչպե՞ս եք  տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա աշխատանքը: Ի՞նչ մտավախություններ ունեք այս հարցի կապակցությամբ:

– Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միմյանց հետ շատ լավ են աշխատում: Յուրաքանչյուր կողմ գիտի, որ չի կարող աշխատել առանց մյուսի, բայց, իհարկե մի շարք հարցեր են առաջանում, օրինակ՝  Ամերիկայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կհամաձայնե՞ն արդյոք խաղաղության համաձայնագրի վերջնական տեսքի հետ: Մենք չգիտենք այս հարցի պատասխանը, ուստի ևս մեկ անգամ ասեմ, որ գործընթացը շարունակվում է, բայց մենք արդյունք չենք տեսնում: Իմ կարծիքով՝ ամենահետաքրքիրը շվեցարացիների առաջարկած գաղափարն է: Ինչպես գիտեք, նրանք առաջարկում են  ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված «կառուցվածքային խաղաղ բանակցություններ»: Գաղափարի էությունը հետևյալն է, որ պարզապես  երկու նախագահների հանդիպումները բավարար չեն, անհրաժեշտ են ավելի մեծ պատվիրակություններ, անհրաժեշտ է, որպեսզի ավելի լայն շրջանակում մասնագետները խոսեն խնդրի մասին կառուցվածքային կերպով: Եթե դու ցանկանում ես ունենալ ավելի լուրջ արդյունքներ, դու չես կարող ձգտել միայն երկու նախագահների հանդիպումներին, դու պետք է ձևավորես ավելի լայն բանակցային գործընթաց: Ես տեսա, որ Ջոն Քերին  ևս անդրադարձել է այդ գաղափարին  երկու նախագահների հետ իր հանդիպման ժամանակ:

-Մշտապես խոսվում է  նախագահների քաղաքական կամքի անհրաժեշտության մասին, Դուք տեսնո՞ւմ եք հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք նախագահների կողմից:

-Ես տեսնում եմ գործընթացը շարունակելու  համար բավարար քաղաքական կամք, բայց եթե անկեղծ լինեմ, ապա ես չեմ տեսնում զիջումների գնալու քաղաքական կամք, որը կհանգեցներ հակամարտության կարգավորմանը: Իրավիճակը նույնն է վերջին 10-15 տարիների ընթացքում: Այստեղ որևէ նոր զարգացում չեմ տեսնում:

-Մի շարք փորձագետներ մշտապես  պնդում են հակամարտության կարգավորման գործընթացում Արևմուտքի  ակտիվ գործունեության անհրաժեշտության մասին: Այսօր արևմտյան ջանքերը  բավարար  համարո՞ւմ եք:

-Մենք պետք է անկեղծ լինենք այս հարցում: Պետք է հասկանանք, որ ԼՂ հակամարտությունն ամենակարևոր առաջնայնությունը չէ այսօր Արևմուտքի համար, երբ կա Ուկրաինա, Միջին Արևելք, Աֆղանստան և շատուշատ այլ տարածաշրջաններ:  Ղարաբաղն առաջնահերթություն չէ, բայց Արևմուտքը կանի ամեն ինչ, որպեսզի լարվածությունը դադարի, և բանակցային գործընթացը շարունակվի: Բայց եթե Երևանն ու Բաքուն հակամարտությունը կարգավորելու գործում  լուրջ ջանքեր ներդնեն, ապա  դրան համարժեք ջանքեր կլինեն նաև արևմտյան մայրաքաղաքների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում