Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հրապարակել է Քուռ և Արաքս գետերի ու նրանց սահմանամերձ վտակների աղտոտվածության մասին տվյալներ:
Ըստ ադրբեջանական АПА գործակալության, մարտի երկրորդ տասնօրյակում նախորդի համեմատ ջրի ծախսը ավելացել է 231 խմ/վրկ-ով և կազմել է 387 խմ/վրկ:
Վրաստանի և Հայաստանի հետ սահմանին, Արաքսի ու Քուռի ջրերում կենսաբանական ծագման նյութերի, ինչպես նաև ֆենոլի ու պղնձի քանակությունը աճել է 2 անգամ:
Հայաստանի հետ սահմանին Արաքս գետի ջրի ծախսը կազմել է 262 խմ/վրկ: Ընդ որում, ֆենոլի թույլատրելի քանակը ջրում գերազանցել է 2 անգամ, իսկ պղնձի միացություններինը` 3-4 անգամ: