Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Ղարաբաղյան գործընթացում Մոսկվան և Վաշինգտոնը խանդով են վերաբերվում միմյանց

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շջանակում ԱՄՆ պետքարտուղար Քերիի նախաձեռնությամբ՝ վերջերս արդեն երկրորդ անգամ կայացավ Ալիև-Սարգսյան հանդիպում: Բովանդակային առումով հանդիպմանը նոր հարցեր չեն քննարկվել, սակայն հատկանշական է ինքնին այդ հանդիպման փաստը: Ո՞րն էր, ըստ Ձեզ, այսքան հապճեպ հանդիպում կազմակերպելու նպատակն այս փուլում: Ամերիկյան կողմը փորձեց վերականգնե՞լ հավասարակշռությունը Ռուսաստանի ակտիվությունից հետո, թե՞ ինչ:

– Ձեր հարցում մասամբ կա արդեն պատասխանը: Իհարկե, հասկանալի է, որ Սոչիի հանդիպումից հետո, հատկապես նկատի առնելով Ուկրաինայի շուրջ Արևմուտք-Ռուսաստան շարունակվող հակամարտությունը, պարզ է, որ ԱՄՆ-ն կփորձեր որոշակիորեն արձագանքել այս հանգամանքին, չնայած ԱՄՆ կողմից անկեղծ ցանկություն կա լրացուցիչ մեխանիզմներ, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու, որ հետագա էսկալացիան չշարունակվի: Ճիշտ է, ես կարծում եմ, որ օգոստոսի սկզբի իրադարձություններից հետո Ադրբեջանը դեռ բավական ժամանակ դժվար թե փորձի շարունակել այս էսկալացիան, բայց ԱՄՆ-ն, որպես համանախագահ երկիր, նույնպես անում է այն ջանքերը, որոնք պետք է նպաստեն խաղաղության վերջնական հաստատմանը, որն այս պահին բնականաբար դժվար է իրատեսական համարել, բայց այս հանդիպումները հնարավորություն կտան դեէսկալացնել իրավիճակը:

– Վտանգավոր չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ Ռուսաստանը կազմակերպում է հանդիպում առանց մյուս համանախագահների, ամերիկյան կողմը հանդիպում է կազմակերպում առանց ռուսական կողմի ներկայության, սա Ձեզ չի՞ ստիպում մտածել, որ միգուցե համանախագահ երկրները սկսում են առանձին-առանձին վարել հակամարտության կարգավորման գործընթացը՝ այդպիսով տապալելով առողջ բանակցային գործընթացը:

 – Կարծում եմ, եթե շարունակվի արևմտյան երկրների և Ռուսաստանի այս հակամարտությունը, ապա առնվազն Մինսկի խմբի ֆորմատում խնդիր կլինի, բայց դրա հետ մեկտեղ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը որոշ չափով շահագրգռված են այս ֆորմատի պահպանմամբ՝ ոչ միայն նկատի առնելով այն հանգամանքը, որ դա նպաստում է բանակցային գործընթացին և խաղաղության ապահովմանը, այլև ելնելով այն հանգամանքից, որ փաստացի այս պահին Մինսկի խմբի երեք համանախագահների ֆորմատը հանդիսանում է եզակի ֆորմատներից մեկը, որտեղ ընդհանրապես ինչ-որ համագործակցություն կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Հետևաբար՝ երկու կողմն էլ որոշ չափով շահագրգռված են այս ֆորմատի պահպանմամբ, բայց նաև պետք է հասկանանք, որ բոլոր կողմերն էլ չափազանց խանդով են նայում մյուս կողմի քայլերին այս հակամարտությունում:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում