Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը հազիվ թե ընդունվի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից

Nouvelles d’Arménie ամսագրի հրապարակման համաձայն՝ Ֆրանսիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Վալերի Բուայերը ներկայացրել է 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ:

Պատգամավորն ընդգծել է, որ ամիսներ անց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, իսկ Ֆրանսիայում նման հանցագործությունը դատապարտող գեթ մեկ օրենք չկա:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգման խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ օրինագծի տեքստին ծանոթ չէ, բայց վստահ չէ, որ այն կմտնի օրակարգ. «Կառավարությունն ինքը ունի նախագիծ, որ պետք է ներկայացնի: Մինչև որ չշտկվի, հավանության չի արժանանա: Մենք առայժմ սպասում ենք՝ տեսնենք, թե ինչ բովանդակություն ունի Վալերի Բուայերի ներկայացրած նախագիծը, նա մեզ ցույց չի տվել՝ չգիտեմ ինչու: Եվ երկրորդ՝ մենք նախընտրում ենք, որ կառավարությունը ներկայացնի»,- ասաց Փափազյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նման հարցերը լավ է, որ կառավարությունը արձանագրի, օրակարգ բերի կամ մեծամասնությունը՝ խորհրդարանի այն ուժերը, որոնք մեծամասնություն են կազմում: Նա նաև առայժմ տեղյակ չէ, թե ինչ բովանդակություն կունենա կառավարության ներկայացրած նախագծի տարբերակը:

Փափազյանն ընդգծեց, որ ամեն դեպքում օրինագծի նոր տարբերակը պետք է էականորեն տարբերվի այն օրինագծից, որ նախորդ անգամ բեկանվեց Սահմանադրական խորհրդի կողմից. «Եթե ուզում ենք նոր օրենքն ընդունման շանս ունենա, պետք է նախորդի նման չլինի»:

Հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք հուսալ, որ մինչև Ցեղասպանության 100-ամյակը Ֆրանսիայի խորհրդարանն այդ օրինագիծն ընդունած կլինի. «Կարող է փոքր-ինչ երկարաձգվել, բայց 100-ամյակի մթնոլորտը շատ օգտակար կլինի»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը 2012թ. հունվարի 23-ին ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների, այդ թվում նաև՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, որը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Սակայն հետագայում Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը դեմ արտահայտվեց Ազգային ժողովի և Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման համաձայն՝ օրինագիծը խախտում էր երկրի Սահմանադրությամբ ապահովվող արտահայտման և խոսքի ազատությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում