Գաղտնիք չէ, որ շատ աղջիկներ դեռահաս տարիքից երազում են մոդել դառնալ, կամ գոնե մոդելի կազմվածք ունենալ: Սակայն ի՞նչ է մոդելի կարիերան և ինչի՞ միջով են սպիտված անցնել այդ աղջիկներն ամեն օր: Ահա թե ինչ է սպասում մոդելի կարիերայի մասին երազողին.
1. Մոդելները չեն ուտում: Սննդակարգի խախտումը միակ խնդիրը չէ: Շատ հաճախ աղջիկները նույնիսկ ուտելիք գնելու համար ժամանակ և միջոցներ չեն ունենում: Այնպես որ, քաղցած քունը սովորական է, հայտնում է Raut.ru-ն:
2. Մոդելները տարօրինակ սննդային նախասիրություններ ունեն:
3. Մոդելներն անառողջ սնունդ են ուտում: Նրանց մեծ մասը սկսում է աշխատել բոլորովին երիտասարդ տարիքում, իսկ այդ տարիքում դեռահասները սովոր են ուտել` ինչ պատահի:
4. Բոլոր մոդելները երիտասարդ են, շատ երիտասարդ: Եվ դա շատ հաճախ անհանգստացնում է ծնողներին. 13 տարեկան աղջիկները մերկանում են բազմամիլիոն հանդիսատեսի առաջ:
5. Քչերն են ուզում մոդելի տեսք ունենալ: Շատ սուպերմոդելներ են խոստովանել, որ երբեք տղաների շրջանում հաջողություն չեն ունեցել: Նրանք յուրահատուկ են, ազդու, սակայն ոչ պարտադիր գեղեցիկ:
6. Ոչ բոլոր մոդելներն են հարուստ: Բարձրաձայն հնչում են միայն շատ հաջողակ մոդելների անունները, այնինչ կան շատ աղջիկներ, որոնք այդպես էլ հաջողության չեն հասնում:
7. Մոդելները խոցելի են: Շոու-բիզնեսի աշխարհը լի է թմրանյութերով, ալկոհոլով և կեղտոտ սեքսով: Եվ շատերը ստիպված են լինում անցնել սրանց միջով: Քչերն են ունակ լրիվ մերկանալ մարդկանց առաջ. ստիպված են լինում հաղթահարել սթրեսը:
8. Մոդելներն իրենց վատ են պահում: Նյարդային աշխատանքը, վատ սովորությունները, փառքը կարող են սկանդալային իրավիճակների հանգեցնել: Բացի այդ ամենից` նրանք ստիպված աշխատում են դաժան մրցակցության պայմաններում:








































