Աշխարհի թիվ մեկ թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ իր շանսերը միանգամից հաղթելու Մեծ սաղավարտի բոլոր չորս մրցաշարերում, շատ փոքր են: «Հուսով եմ, որ հաջորդ տարի հնարավորություն կունենամ հաղթելու չորս հիմնական մրցաշարերում, սակայն իմ կարծիքով, դա անհնար է, հայտարարել է Նադալը Շանհայի Մասթերսի մեկնարկից առաջ: Նադալը հայտարարել է, որ իր այս տարվա հաջողությունների հիմնական գրավականն այն է որ հաջողվել է բոլոր մրցաշարերում խաղալ ուժերի 100%-անոց լարումով: «Մինչեւ այս տարվա վերջ՝ ես ունեմ երեք մրցաշար` Շանհայ, Փարիզ եւ Լոնդոն: Ես բոլոր ուժերս կլարեմ, որպեսզի հաջող հանդես գամ այս մրցումներում»,-ասել է Նադալը: