Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հորդանանի թագավորԱբդուլլահ II-ը քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել «արաբական գարնան» հետևանքով Թուրքիայի, Եգիպտոսի, Քաթարի և «Մուսուլման եղբայրներ»–ի միջև ստեղծված ամուր կապի առիթով:
Սիրիայի հարցում Անկարայի դիրքորոշումը թագավորը որակել է որպես «սունիների կրոնական ատելություն ալավի Բաշար Ասադի վարչակարգի դեմ»: Քաթարի պարագայում նշել է, որ բավականին մեծ ուշադրություն է հատկացնում Սիրիային:
Հորդանանի թագավորը մտավախություն ունի, որ Ասադի վարչակարգի տապալման դեպքում Դամասկոսը կարող է թուրք-եգիպտա-քաթարական ազդեցության տակ ընկնել, ինչն էլ կնպաստի Սիրիայի վերացմանը: Նրա մտահոգությունները անհիմն չեն:
Անցյալ ամիս Հորդանանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ հնարավոր չեղավ խուսափել զոհերից: Ցույցերի ժամանակ թագավորի տապալման կոչեր էին հնչում:
Սեպտեմբերին «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը սպառնում էր երկրի ղեկավարի դեմ 50 հազար մարդ դուրս բերել: Սակայն Աբդուլլահը նախընտրեց բանակցել, որի ընթացքում պարզ դարձավ, որ խմբավորումը կարող է իրական վտանգի տակ դնել նրա իշխանությունը: Եթե Աբդուլլահը համաձայներ Ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ կատարել, ինչպիսին ուզում են մահմեդականները, ապա նրանց հնարավորություն կտրվեր սահմանադրական ճանապարհով գալ իշխանության: Իսկ թե ինչպիսի հետևանքների են հանգեցնում նման դեպքերը, կարելի էր տեսնել Եգիպտոսի օրինակով:
Սակայն թագավորին ոչինչ չէր մնում անել, քան համաձայնել և գնալ զիջումների: Հոկտեմբերի 4-ին նա ցրեց խորհրդարանը և խոստացավ, որ 2013-ից երկրի վարչապետը կընտրվի խորհրդարանականների կողմից և ոչ թե կնշանակվի միապետի կողմից:
Հորդանանում մահմեդականներին մեծ աջակցություն է ցուցաբերում ազգաբնակչությունը, որի մեծ մասը կազմում են պաղեստինցիները: Միապետության կողմնակիցները թվաքանակով զիջում են









































