Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ոտքը կորցրած փոխգնդապետը 10 օրից սահմանում կլինի՝ իր զինվորների հետ

Oգոստոսի 28-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պայմանագրային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը:

«Առաջին լրատվական»-ն այցելել է Մուրացանի անվան հոսպիտալ, ծանոթացել վիրավորների առողջական վիճակին:

Վեց երեխաների հայր՝ փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը թեև ականի պայթյունի հետևանքով կորցրել է աջ սրունքի մեկ երրորդը, բայց գիտի՝ հանուն ինչի է կորցրել՝ հանուն հայրենիքի…

«Թեև ադրբեջանական բանակն իր ամբողջ կարողությունն էր նետել սահմանի ուղղությամբ, իսկ մեզ մոտ մեր զինվորներն էին, ովքեր իրենց ծառայությունն էին կատարում, սակայն նրանք դիմակայեցին, նույնիսկ մի քանի անգամ ավելի հակահարված տվեցին»,- հպարտորեն նշեց փոխգնդապետը՝ հավելելով, որ որքան բանակը պատրաստված է և մարտունակ, այնքան մեր շահերից է բխում:

Նրա խոսքով՝ սահմանին լարվածության ժամանակ ինքը դիրքերից չի իջել, մնացել է անձնակազմի հետ, միջդիրքային հատվածներում, որտեղ կար հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման վտանգ:

«Հիմա կարող եք բժշկին կանչել, ես տասը օրից գնալու եմ դիրքեր, ես պետք է գնամ, այստեղ չեմ մնալու, մեծ անելիքներ ունեմ, մեծ, ավելի շատ, զայրացած, պարտքեր ունենք, չէ՞, վերցնելու»,-ծիծաղով նշեց փոխգնդապետը:

Լեռնիկ Բաբայանը ընտանիքի հետ բնակվում է Շամշադինում, կինն էլ իր հետ է աշխատում՝ բանակում, վեց երեխաներին նույն ոգով է դաստիարակում: Նրա խոսքով՝ աղջիկ թե տղա, զինվորը մնում է զինվոր, և բոլորը պարտավոր են մեր սուրբ հայրենիքի համար իրենց ներդրումն ունենալ:

Փոխգնդապետի կարծիքով՝ որևէ մեկը չպետք է խուսափի ծառայությունից. «Սովետական Միության ժամանակ ծառայել եմ սովետական բանակում, կար այսպիսի ավանդույթ՝ տղան գնում էր աղջիկ ուզելու, հարցնում էին՝ բանակում ծառայե՞լ ես, եթե ասում էր՝ հա, աղջիկ տալիս էին, ասում էր՝ չէ, պատասխանում էին՝ քեզ աղջիկ չունենք տալու»,- ասաց նա՝ ցանկանալով, որ հիմա էլ վերականգնվի այդ ավանդույթը, քանի որ, իր իսկ խոսքով, բանակում ծառայությունը սուրբ գործ է:

Լեռնիկ Բաբայանի կինը՝ Գայանե Բաբայանը, հպարտ է, որ հերոս ամուսին ունի: «Զինվորներին ասում է՝ դուխներդ չգցեք, տասը օրից ձեզ հետ եմ»,-ասաց կինը՝ հավելելով, որ ամուսիններով մյուս շաբաթվանից կանցնեն ծառայության:

«Ցանկացած մարդ պետք է կարողանա վախը հաղթահարել իր մեջ»,- հավելեց փոխգնդապետը:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում