Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արմատական փոփոխություն կովկասյան տարածաշրջանում

Վրաստանի պաշտպանության նախարար Ալասանիան հայտարարել է, որ Ուելսի գագաթնաժողովի արդյունքը կլինի Վրաստանում ՆԱՏՕ-ի համատեղ ռազմաբազայի մասին որոշումը: Գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու որոշումներ է կայացրել, որով Վրաստանի հետ համագործակցության մակարդակը հասցրել է, այսպես ասած, թիվ մեկ աստիճանի, որը ամենասերտ մակարդակն է անդամությունից առաջ:

Այս որոշումները անկասկած պայմանավորված են ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակով և, բնականաբար, հանդիսանում են նաև Վրաստանի Եվրաասոցացման համաձայնագրի քաղաքական արդյունքներ, որոնք կոչված են զսպելու Ռուսաստանի հավանական ագրեսիան նաև Վրաստանի դեմ:

ՆԱՏՕ-ի այս որոշումները, հատկապես Վրաստանում համատեղ ռազմաբազայի առկայությունը, ըստ էության, արմատապես փոխում են իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում: Ամենակարևորն այն է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայությունը կլինի տարածաշրջանային անվտանգության և կայունության հուսալի գործոն, ինչը բխում է Հայաստանի շահերից:

Այս համատեքստում շատ ուշագրավ է նույն գագաթնաժողովի շրջանակում Սարգսյան-Ալիև հանդիպումը կազմակերպած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հարցում լարվածությունը բացառվում է: Այլ կերպ ասած՝ ամերիկյան կողմը ոչ միայն կոչ է անում հակամարտության կողմերին, առաջին հերթին՝ բնականաբար, Ադրբեջանին, այլ նաև ըստ էության ՆԱՏՕ-ի շրջանակում նախաձեռնվում է լարվածությունը բացառող մեխանիզմների կիրառում, այն է՝ ՆԱՏՕ-ի ներկայություն հակամարտության գոտուն հնարավորինս մոտ՝ այսպիսով ի ցույց դնելով այն, որ բացառման մասին խոսքերը և հայտարարությունները ոչ միայն դիվանագիտական հռչակագրեր են, այլև կան դրանց կշիռ հաղորդող կոնկրետ գործողություններ:

Այս համատեքստում խնդիրը ներկայում դառնում է այն, թե ինչ կոնկրետ գործողություններ կհաջորդեն ՆԱՏՕ-ի այս մտադրությունների և որոշումների կայացումից հետո: Նախ՝ բնականաբար, խնդիր է, թե ինչ արագությամբ և օպերատիվությամբ պետք է իրականություն դառնան սույն որոշումները Վրաստանի կապակցությամբ, և մյուս կողմից՝ խնդիր է նաև այն, թե ինչ քայլեր կհակադրի դրանց Ռուսաստանը, քանի որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Վրաստանում արդեն ըստ էության Ռուսաստանի համար ոչ միայն Վրաստանն է անդառնալի կորուստ դարձնում, այլև սկզբունքորեն հակադիր դիրքեր է կառուցում Ռուսաստանի համար ողջ տարածաշրջանում:

Իհարկե, հնարավոր է մեկ այլ տարբերակ՝ Ռուսաստանը որոշակի զսպվածությամբ ընդունի այս իրողությունը, եթե ՆԱՏՕ-ն էլ գործնականում Վրաստանում իր գործողություններին զուգընթաց դե ֆակտո, իհարկե, ճանաչի Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի գերակայությունը, ըստ էության՝ հաղթանակը:

Ըստ որում, այդ տարբերակը քիչ հավանական չէ՝ նկատի առնելով և այն, որ Արևմուտքը Ռուսաստանի հանդեպ որպես հիմնական հարվածի մեխանիզմ դիտարկում է պատժամիջոցների կիրառումը, և այստեղ Արևելյան Ուկրաինայի ազատագրումը ամենևին էլ գերակա խնդիր չի դիտվում Արևմուտքի համար, այլ հակառակը՝ դիտվում է Ռուսաստանին շարունակաբար թուլացնելու միջոց, ինչը, բնականաբար, նվազեցնելու է նաև Կովկասում դիմադրության ռուսական ռեսուրսները:

Մնում է, որպեսզի սրան զուգահեռ՝ Արևմուտքը Կովկասում ՌԴ դիմադրողականության կորստի պարագայում հնարավորինս մեծացնի, այսպես ասած, արատավոր էֆեկտի՝ ապակայունացման «կույր» և «վա բանկ» փորձերի հակազդման կամ զսպման մեխանիզմները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում