Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել Սյունիքի մարզպետի նշանակման հարցը, քանի որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէ և մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս ՀՀԿ-ն որոշել է այդ պաշտոնին նորից նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին նշանակել:
Իսկ Սյունիքի մարզպետի պաշտոնից ինչո՞ւ այդքան շուտ ազատվեց Վահե Հակոբյանը, արդյոք նա այդ պաշտոնում իրեն չարդարացրե՞ց: Է.Շարմազանովն ասաց, որ համաձայն չէ այս դիտարկման հետ, իսկ Վ.Հակոբյանը հիմա զբաղեցնում է շատ պատասխանատու մեկ այլ պաշտոն՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը: