Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայաստանը մոտ ապագայում չի միանա եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին. Մարկով

Հայաստանը մոտ ապագայում չի միանա եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը՝ անդրադառնալով Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի ճանապարհին հնարավոր խոչընդոտներին:

Նա վերահաստատեց իր այն միտքը, որ ներկայումս եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները մեծ թափով չեն զարգանում, քանի որ Ռուսաստանն այս պահին կենտրոնացած է այլ խնդիրների, մասնավորապես՝ Ուկրաինայի և Արևմուտքի դեմ մղվող պատերազմի վրա: Իսկ պատերազմի մեջ գտնվող երկրները, նրա խոսքով, չեն կարող զբաղվել այլ հարցերով:

Ըստ Մարկովի՝ ուկրաինական ճգնաժամի և Մոսկվայի զբաղվածության պատճառով այդ պրոյեկտները տեղից չեն շարժվում, նոր որոշումներ չեն կայացվում, ուստի նպատակը եվրասիական պրոյեկտները պահելն է այնպես, ինչպես կան, և կատարել այն որոշումները, որոնք արդեն իսկ ընդունվել են:

Նրա հավաստմամբ՝ Հայաստանի վերաբերյալ ծրագրերը չեն փոխվել: Սակայն միևնույն ժամանակ նա չի բացառում, որ Հայաստանը ստիպված լինի փոքր-ինչ սպասել: Մարկովի դիտարկումների համաձայն՝ չի բացառվում, որ Հայաստանը մի փուլում է, որը չպարտավորեցնող է եվրասիական պրոյեկտներին միանալու տեսանկյունից:

«Չի բացառվում, որ Հայաստանը մոտ ապագայում, այնուամենայնիվ, ստորագրի փաստաթուղթ, բայց դա չի լինելու պարտավորեցնող ինչ-որ պայմանագիր, քանի դեռ այդ պրոյեկտները սառեցված են և նոր որոշումներ չեն ընդունվում»,- ասաց Մարկովը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի ԱԳ նախարարն իր թվիթերյան էջում տեղեկացրել էր, թե չի բացառվում, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանա հոկտեմբերի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում