Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վտանգավոր անվտանգություն․ Լֆիկի Բոգոն` Սերժ Սարգսյանի հետ նախագահական տրիբունայում

ԼՂՀ անկախության տոնից հետո մի քանի ուշագրավ լուսանկարներ հրապարակվեցին ԶԼՄ-ներում, որոնք չէին կարող ուշադրության չարժանանալ: Համենայնդեպս, դրանցից մեկը շատ ուշագրավ է, որտեղ Սերժ Սարգսյանն է, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց), ԱԺ պատգամավորներ Սամվել Աեքսանյանը (Լֆիկ), Առաքել Մովսիսյանը (Շմայս), բազմաթիվ զինվորականներ, իսկ Սերժ Սարգսյանից մի քանի մետր այն կողմ կանգնած է Սամվել Ալեքսանյանի մտերիմ և հովանավորյալ Ռուբեն Սիմոնյանը, որը հանրությանը և քրեական շրջանակներում առավել հայտնի է «Բոգո» անունով կամ «Լֆիկի Բոգո»:

Լուսանկարը շատերը գուցե ուշադրության չեն արժանացնում ոչ թե այն պատճառով, որ դա արտառոց լուսանկար չէ, այլ որ մեր արտառոց իրականության մեջ դա սովորական երևույթ է արդեն: Ուշագրավ է, որ արդեն նախագահների կողքին կարող են կանգնել ոչ միայն քրեական հեղինակություններ, որոնք հանգամանքների բերումով դարձել են պատգամավորներ և հիմա կանգնում են նրա կողքին, այլ դեռևս պատգամավոր չդարձած, դեռևս անմանդատ քրեական հեղինակություն, որը, միայն մամուլի հրապարակումների համաձայն, տասնյակ քրեական պատմությունների հեղինակ է:

Բոգոն է կարգավորում Սամվել Ալեքսանյանի խնդիրները քրեական աշխարհում, զենքի գործադրմամբ լուծում այս կամ այն անձանց հետ ծագած վեճերը, երբեմն էլ պարապ ժամանակ զվարճացնում է Սամվել Ալեքսանյանին:

Բոգոն տիրանալով Ավտոկայանի ամբողջ տարածքին և թիկունքում ունենալով Ալեքսանյանի հովանավորությունը` մինչ օրս ճնշում է Ավտոկայանում տաքսիների վարորդներին, որոնք ապահովում են Երևան-Մարտունի, Երևան-Ստեփանակերտ և այլ երթուղիներ: Բոգոն ստիպում է տաքսու վարորդներին յուրաքանչյուր ուղևորափոխադրումից որոշակի գումար մուծվել իրեն: Իսկ վարորդները չեն կարող չտալ, քանի որ այդ դեպքում հարցն արդեն լուծվում է բոլորովին այլ հարթության մեջ:

7875

Ըստ մամուլի հրապարակումների` հենց նույն Բոգոն էր կազմակերպել 2010 թվականին Էրեբունի համայնքում հնչած կրակոցները: Բոգոն և Սամվել Ալեքսանյանի 30 այլ կողմնակիցներ Էրեբունի համայնքի Ռոստովյան-Աթոյան խաչմերուկում իջել էին իրենց մեքենաներից, կրակ բացել նախկինում դատապարտված մի անձի վրա, ում հետ չլուծված ինչ-ինչ հարցեր էին ունեցել:

Բոգոյի մասնակցությամբ էր անցած տարի ակումբներից մեկում ծեծկռտուք եղել, որն ավարտվել էր կրակոցներով, բազմաթիվ անձանց պատճառված մարմնական վնասվածքներով, հարուցված քրեական գործով, որն այդպես էլ, ինչպես և սպասվում էր, անհետևանք մնաց:

Կրկին մամուլի հրապարակումների համաձայն` Բոգոն իր քրեական վարքուբարքով փայլել էր նաև Գերմանիայում, որտեղ ինչ-որ անձի սպանության համար նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Այդ դեպքից հետո նա հանրապետությունից դուրս է գալիս որպես այլ անձ, այլ անուն-ազգանունով: Իսկ թե ինչպես է դա նրան հաջողվում, մնում է միայն ենթադրել:

Բոգոն էր, որ անցած տարի` «Փակ շուկայի» շուրջ տեղի ունեցող զարգացումների ժամանակ 24 ժամ հսկում էր «Փակ շուկան» սուպերմարկետի վերածելու դեմ պայքարի ակտիվիստներին, ոստիկանների ներկայությամբ բացահայտ, անարգել կերպով իր «յաշիկը» քշում էր մայթերով, մարդկանց միջով, և որևէ մեկը նրան չէր խոչընդոտում: Ավելի կոնկրետ` անգամ ոստիկանները չէին համարձակվում նրան որևէ պահանջ ներկայացնել կամ գոնե կարգի հրավիրել:

Այս շարքը շարունակական է, քանի որ ինչքան որ այդ քրեական անձի «հերոսությունները» հայտնի են դարձել հանրությանը, հարյուրավոր նման դեպքեր էլ գաղտնի են պահվել: Եվ այդքանից հետո թույլ տալ, որ այդ անձը կանգնել երկու երկրների նախագահների կողքին` թեկուզ միայն արարողակարգի առումով անթույլատրելի է: Էլ չասած մնացած հանգամանքները:

Չնայած Հայաստանում ամեն ինչ աստիճանաբար օրինաչափ է դառնում, անգամ Բոգոյի պես անձանց առաջին շարքեր մղելը, քանի որ առաջին շարքերում գտնվողները ևս ոչնչով չեն զիջում Բոգոյին: Պարզապես, ի տարբերություն Բոգոյի, նույնն անում են ավելի քաղաքակիրթ ճանապարհով:

 

Լուսանկարը՝ Civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում