Friday, 29 03 2024
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան

Եթե ՀԱՊԿ-ը մտնի Ուկրաինա, Երևանը հազիվ թե կարողանա չեզոք մնալ. Jane’s Intelligence

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– Տիկին Գևորգյան,  Ուելսում մեկնարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ պետք է նշանավորվի այս գագաթնաժողովն՝ ընդհանրապես և Հայաստանի համար՝ մասնավորապես:

– Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները գլխավորելու է ռազմական դաշինքի գագաթնաժողովը: Եթե Մոսկվան ու Կիևը մինչ այդ համաձայնության չհասնեն հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ, ապա շատ հավանական է, որ ՆԱՏՕ-ն հանդես գա նոր ռազմավարությամբ. ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ հստակ կհայտարարվի, որ ՆԱՏՕ-Ռուսաստան գործընկերային հարաբերություններ այլևս գոյություն չունեն, ավելին՝ Ռուսաստանն իր ներկայիս քաղաքականությամբ կհայտնվի ՆԱՏՕ-ի հակառակորդի ճամբարում:

Եթե վերջին տասնամյակում ՆԱՏՕ-ն լուրջ խնդիր ուներ՝ արդարացնելու իր գոյությունը, քանի որ ԽՍՀՄ փլուզումը վերացրեց ռազմական սպառնալիքի հիմնական աղբյուրը, ապա Պուտինի նոր Ռուսաստանը, ըստ ՆԱՏՕ-ի, վերակենդանացնում է այդ վտանգը, ինչն իր հերթին կարդարացնի ՆԱՏՕ-ի գոյությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ռազմական բյուջեի ընդլայնումը:

Հայաստանի վրա գագաթնաժողովն անմիջական ազդեցություն չի ունենա, բայց եթե ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները շարունակեն սրվել, ապա հավանական է, որ Մոսկվան ճնշում գործադրի Երևանի վրա, որպեսզի վերջինս սահմանափակի իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որը ՀԱՊԿ անդամ է, բայց նաև ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին:

– Ի՞նչ կարելի է ընդհանրապես ակնկալել ՆԱՏՕ-ից տարածաշրջանում և հակամարտություններում, Ուկրաինայում և այն երկրներում, որոնք ընտրել են զարգացման եվրոպական ուղին, եթե , օրինակ, Վրաստանի դեպքում հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ն չի տրամադրելու ինտեգրացիայի քարտեզ:

– ՆԱՏՕ-ն դժվարին կացության մեջ է: Նրա որոշ անդամներ դեմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը, բայց նոր անդամները՝ ներառյալ Լեհաստանը և Բալթյան երկրները, պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու ժամանակն է, և նաև կարծում են, որ պետք է ավելի ակտիվ օգնություն ցույց տրվի Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Բայց այս մոտեցումը կարող է ավելի վնասել երկրներին, քանի որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կփորձի պատժել թե ՆԱՏՕ-ին և թե այս երեք պետություններին` հատկապես տնտեսական միջոցներով: ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունը կօգնի այս երկրներին միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն ռազմական օգնություն տրամադրի, որը քիչ հավանական է:

Բոլոր երեք երկրների անդամակցության հարցը խնդիրներն ավելի է բարդացնում: ՆԱՏՕ-ն կշարունակի խրախուսել տարածաշրջանում սերտ հարաբերությունները՝ ինչպես նախկինում, բայց հիմա արդեն պարզ է, որ Ռուսաստան-Արևմուտք աճող անջրպետը կարող է այս համագործակցությունը դարձնել անցանկալի և նույնիսկ վտանգավոր որոշ տարածաշրջանային երկրների համար, հատկապես, եթե Ռուսաստանը դեմ լինի դրան: Սա վերաբերում է նաև Հայաստանին:

– ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում պատասխանելով Ուկրաինայի Արևելքում ՀԱՊԿ խաղաղարար ուժերի օգտագործման հավանականության մասին հարցին՝ ասել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերը պատրաստ են ցանկացած բարդ գործողությունների, այդ թվում՝ անդամ երկրների սահմաններից դուրս, ներառյալ Ուկրաինայում: Տարօրինակ չէ՞, որ ԼՂ հակամարտության դեպքում ՀԱՊԿ-ը լուռ է՝ այն դեպքում, երբ գնդակոծվում են նաև Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ երկրի սահմանները, մինչդեռ Ուկրաինայի դեպքում Հայաստանը պետք է մասնակցի ինչ-ինչ գործողությունների՝ վտանգելով հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունները:

– ՀԱՊԿ-ի ներգրավումն ուկրաինական հակամարտությանը վտանգավոր և ոչ խոհեմ քայլ կլինի Ռուսաստանի կողմից, քանի որ այն կարող է հիմնավորել ՆԱՏՕ-ի ներգրավումն Ուկրաինայում, թեև Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կշարունակի ներկայիս ռազմական մարտավարությունը Ուկրաինայի նկատմամբ: Բայց եթե ՀԱՊԿ-ը ներգրավվի, այսպես կոչված, ռուսական խաղաղարար առաքելության մեջ Ուկրաինայում, ապա Հայաստանը հազիվ թե կարողանա իրեն չեզոք պահել:

Թերևս Երևանը կարող է պնդել, որ նման մասնակցության դեպքում ՀԱՊԿ-ն իր օժանդակությունը ցույց տա Հայաստանին: Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ չէ, հիմնականում որոշումներն ընդունվում են Մոսկվայում՝ Աստանայի հետ խորհրդակցելով, իսկ Հայաստանը վաղուց կորցրել է Ռուսաստանի հետ դիվանագիտական առևտուր անելու ձիրքն ու ցանկությունը: Սա նշանակում է, որ Երևանը կհետևի Մոսկվայի որոշումներին՝ վնասելով հայ-ուկրաինական հարաբերությունները, եթե, իհարկե, ՀԱՊԿ-ը ներգրավվի հակամարտությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում