Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Երբեք արվեստն անջատ չի եղել պետական մտածողությունից (տեսագրություն)

ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրը երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանն է:

– Լիլիթ, երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանը վերջերս ազնվորեն
խոստովանեց, որ իրեն ու իր ընկերներին դուր են գալիս ադրբեջանական մելիզմներ: Կոմպոզիտորների
միությունն առաջին անգամ ասվածի շուրջ անհանգստություն է արտահայտել` ասելով, որ դրա
դեմ ազգովի պետք է պայքարենք: Դուք բազմիցս նշել եք, որ մենք պարտավոր ենք շեշտել մեր
ինքնությունը: Ինչո՞ւ ազգային երաժշտության նկատմամբ մենք որևէ երիտասարդի կողմից նման
արտահայտություն չենք լսում:

– Խնդիրն այն չէ, որ մեր
ազգայինը չենք ճանաչում կամ ազգայինից չենք ուզում խոսել, պարզապես երբ ցավոտ խնդիրն
ի հայտ է գալիս, դրա վերաբերյալ ենք խոսում: Ինչ վերաբերում է այդ տղային, ապա պետք
է ասեմ, որ նրա իրավունքն է սիրել, լսել այն, ինչ ուզում է: Սա շատ բարդ խնդիր է, եթե
խորանանք, պետք է նախ փորձենք հասկանալ` մշակույթը ի՞նչ դեր ունի պետության մեջ, ո՞րն
է մշակութային քաղաքականությունը, ինչպե՞ս վարվել մշակույթի հետ, մշակույթը ծառայո՞ւմ
է պետության խնդիրներին, թե` ոչ, թե՞ այն պետք է ինքնահոսի մատնված լինի, այսինքն`
պետք է գնալ ավելի հիմնային հարցերի` հասկանալու համար ինչ է կատարվում մեզանում: Մենք
գիտենք, որ արևմտյան աշխարհում գոյություն ունի մշակութային քաղաքականության երկու
մոդել` ֆրանսիականը (պետությունը վարում է մշակութային քաղաքականություն) և ամերիկյանը
(երբ այն ազատ շուկայական հարաբերությունների վրա է զարգանում):

 

– Հիմա մենք ո՞րն ենք ընտրել:

 

– Հիմա մենք ո՞րն ենք ընտրել
և ինչո՞ւ ենք ընտրել` կարող ենք հասկանալ, եթե պարզենք` մեր երկիրն ի՞նչ խնդիրներ ունի,
մեր առջև ի՞նչ մարտահրավերներ են կանգնած:

Ես դասախոսում են արվեստի
պատմություն և չեմ հիշում, որ երբևէ արվեստն անջատ եղած լինի պետական մտածողությունից:
Նույնիսկ անտիկ արվեստը, որը շատ էր տարբերվում բռնապետությունների արվեստից, դեմոկրատական
էր, դարձյալ հերոս էր փառաբանում, հերոս քաղաքացուն, որը պոլիսի նվիրյալ էր, ծառայում
էր, կռվում պոլիսի համար:

 

– Հիմա մեզանում արդյո՞ք կարողանում են արվեստն ու պետությունը
ճիշտ հարաբերվել:

 

– Նախ մենք պետք է ճշտենք`
այսօր ի՞նչ խնդիրներ ունենք, արվեստագետը կարո՞ղ է արդյոք բոլորովին ազատ լինել: Ես
կարծում եմ` լավ է, որ արվեստագետը ազատ լինի, առհասարակ արվեստը պետք է ազատ լինի,
ինչ ուզի` անի, բայց մենք` որպես երկիր, որպես պետություն, դեռ կայացման փուլում ենք
գտնվում, և մեզ համար շատ կարևոր է ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգևոր առումներով գծել, ընդգծել
ու պահել մեր երկրի սահմանները: Պետական առումով շատ կարևոր է, որ մենք մեր տարբերությունը
շեշտենք: Ճիշտ է, մենք արդեն ունենք մեր սահմանները, բայց հետներս բերել ենք որոշակի
ազդեցություններ, որն անխուսափելի է, բայց այսօր մեզ համար կարևոր է մեր և հարևան երկրների
միջև առկա մշակութային տարբերությունը շեշտելը: Պետական առումով մենք պետք է կարողանանք
իրավիճակը հասկանալ, բայց կարևորը` ինչպես պետք է այն կարգավորենք: Ես կարծում եմ`
այդ ամենը պետք է կապել կրթական համակարգի հետ, երեխաներին հաղորդակից դարձնել մշակույթին,
արվեստին դեռ դպրոցական հասակից, նրանք անպայման պետք է ունենան երգի, նկարչության,
արվեստի պատմության, դրամայի դասեր, թատրոն պետք է խաղան, պետք է երգեն գոնե այն, ինչ
մենք ընդունում ենք որպես զտարյուն հայկական պարեր, երգեր…

 

– Ինչ-որ ժամանակ կային երգի դասընթացներ: Հիմա էլ կարծես արվեստի
պատմության դասաժամեր կան, որ դասավանդում են տնարարության ուսուցիչները: Որտեղի՞ց
է գալիս այդ սխալը:

 

– Այո՛, ինչ-որ տեղից սխալը
գնացել է: Եվ հիմա վաղ հասակից պետք է սկսել երեխաների գիտակցության մեջ ազգային մշակույթ
«դնել»: Օրերս զարմացել էի, երբ իմացա, որ ցածր դասարաններում անցնում են «հայրենասիրություն»
առարկան. ի՞նչ է դա նշանակում, դու պետք է սիրես քո հայրենիքը… երբ տառացի է մատուցվում,
սա դառնում է աբստրակցիա: Պետք է ճշմարիտ արվեստը փորձել երեխաներին հարազատ դարձնել,
որովհետև այն, ինչ երեխան փոքր ժամանակ է անում, մնում է ենթագիտակցության մեջ: Իսկ
ինչ վերաբերում է ազգայինի խնդրին, իմ դիրքորոշումը հետևյալն է` ազգային մշակույթը
պետք է դասավանդվի դպրոցներում, փոքր հասակից. եթե դպրոցները պետական են, պետությունն
այստե՛ղ պետք է գործի: Իսկ ինչ վերաբերում է երկրի ներսում ազգայինի շուրջ այսքան շատ
խոսակցություններին, գտնում եմ` դրանք պետք է փոխարինել համամարդկային արժեքների մասին
քննարկումներով` ազնվություն, աշխատասիրություն, պատիվ և այլն:

 

– Բայց մեր իշխանությունները դեռ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» են
քարոզում:

 

– Չի՛ կարելի ասել «Մեկ ազգ,
մեկ մշակույթ», որովհետև Հայաստանում միայն հայեր չեն ապրում, այս առումով արդեն իսկ
սխալ է, բա մնացա՞ծը, փոքրամասնություններին չի՛ կարելի անտեսել: Կարծում եմ` պետք
է դադարեցնել ազգայինի մասին այդքան խոսակցությունները: Պետությունը պետք է վարի արտաքին
ազգային քաղաքականություն, իսկ ներսում պետք է բարոյականությունը բարձրացնի, ազգայինն
էլ սերմանի դպրոցում:

 

– Ինչո՞ւ չի գիտակցվում դրա անհրաժեշտությունը, հիմա էլ սկսել
են դպրոցներում ազգայինի, նաև Նժդեհի թեմաներով շարադրություններ պարտադիր հանձնարարել:

 

– Պետք է մեր պատմությունը,
հերոսներին ճանաչել, ընդ որում` նրանց կերպարները պետք է մատուցվի անձնական դրսևորմամբ,
ոչ թե վերացական հերոսներ, այլ որպես անձինք` ինչպիսի՞ն են եղել, ինչպե՞ս են ապրել,
ինչի՞ համար են հերոսացել: Եվ երբ 10-20 տարեկանում երեխան այդ ամենը իմանա, կգա ինքնության
հարցը, որ մենք ճանաչենք` ով ենք մենք:

 

– Հիմա երեխայի համար կան հերոսներ` այսօրվա հերոսը օլիգարխն
է, արժեքն էլ` փողը:

 

– Պետք է գաղափարախոսություն
լինի. չէ՞ որ պետությունը ընտանիքի նման համակարգ է, այն պետք է ամուր հիմքեր ունենա,
պինդ կառուցված լինի: Մարդկանց գիտակցության մեջ պետք է տեղ գտնի այն հասկացողությունը,
որ մենք բոլորս պայմանավորվում ենք ապրել միասին, մենք ունենք ընդհանուր գծեր, և մենք
կոչվում ենք ժողովուրդ, ազգ, ու մենք միասին կառուցում ենք մեր տունը, իսկ այդ բանն
անելու համար պահանջվում են հետևյալ հատկանիշները` աշխատանք, տաղանդ, շնորհք, խելք,
հետևողականություն, այնինչ հիմա կեղծ արժեքներ են առաջ եկել, որովհետև ընդհանուր առմամբ
հիվանդություն կա, ինչ-որ սխալ բան կա:

 

– Մեր հիվանդության տեսակը քաղցկեղ չէ, ու բուժման հնարավորություն
կա՞ դեռ:

 

– Այո, անբուժելի հիվանդություններ
չկան:

 

– Անգամ քաղցկե՞ղը:

 

– Անգամ քաղցկեղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում