Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Ռուսաստանը հանել Է Անկարայի համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակից: Այդ մասին հաղորդում են միջազգային գործակալությունները: Ըստ տեղեկատվության` դա տեղի է ունեցել Խորհրդի՝ հոկտեմբերի 27-ի նիստում, երբ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ քննարկվել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Բացի Ռուսաստանից, ցուցակից բացառվել են նաեւ Թուրքիայի այլ հարեւաններ՝ Հունաստանը, Իրանը, Սիրիան եւ Իրաքը: Խորհուրդը, որի մեջ մտնում են վարչապետը, հանգուցային նախարարները եւ զինվորական ղեկավարությունը, երկրի կառավարությանն առաջարկել է հավանություն տալ ռազմավարությանը: Այս գաղտնի փաստաթղթի վերանայումը տեղի է ունենում հինգ տարին մեկ: