Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Նոր ծրագիր` ՀՀ-ն դարձնել տարածաշրջանի «Նովրուզ-Բայրամի» կենտրոն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի երազանքը` Ջերմուկը դարձնել տարածաշրջանի զբոսաշրջության, Գյումրին` տեղեկատվական, Դիլիջանը` ֆիանսական կենտրոններ, այդպես էլ չիրականացան (և չէին էլ կարող իրականանալ), թեև Տ.Սարգսյանը արդեն 3 տարի է, ինչ վարչապետ է:

Սակայն եթե արդեն ակնհայտ է, որ նման կենտրոններ դառնալու հեռանկարը մեզ չի սպառնում, դա չի նշանակում, թե մենք ընդհանրապես որևէ կենտրոն դառնալ չենք կարող: Ինչպես օրերս նշեց ՀՀ նախկին վարչապետներից մեկը` Հայաստանը շուտով կվերածվի «Նովրուզ-Բայրամի» տարածաշրջանային կենտրոնի: Ճիշտ է, այս մեկը կարծես թե չէր մտնում Տիգրան Սարգսյանի ծրագրերի մեջ, սակայն դեռ ուշ չէ` նա կարող է պաշտոնապես հայտարարել այդ մասին, և արդեն կատարվող փաստը ներկայացնել որպես կառավարության տքնաջան աշխատանքի արդյունք:

Ինչպես «Ժամանակ»-ի հետ զրույցում երեկ նշեց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության վարչական վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Արթուր Լալայանը, այս տարի մարտ ամսվա ընթացքում` մինչև մարտի 21-ը, Հայաստան է ժամանել 11 հազար իրանցի: Նախորդ տարվա մարտի 21-ի դրությամբ տվյալներ չեն եղել, ուստի չենք կարող համեմատել այս թիվը որևէ թվի հետ: Սակայն կան տվյալներ նախորդ տարվա ողջ մարտ ամսվա համար: Ըստ այդմ` Հայաստանի սահմանը հատել է շուրջ 21 հազար իրանցի: Այդ թիվը 2009թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 37%-ով: Նշենք, որ ընդհանրապես ողջ 2010թ. ընթացքում Հայաստան-Իրան սահմանը Իրանի կողմից հատել է 120 հազար իրանցի` 2009թ. 87 հազարի փոխարեն: Այսինքն` այս դեպքում էլ աճը կազմել է 38%:

«Միջին հաշվով իրանցի այցելուները այս օրերին ՀՀ-ում ծախսում են 1200-1300 ԱՄՆ դոլար գումար», – տեղեկացրեց Ա.Լալայանը: Ստացվում է, որ միայն այս տարվա մարտ ամսվա ընթացքում Հայաստան է մտել 13-14 մլն դրամ: Սակայն տոները իրանցիների համար շարունակվում են, և ակնհայտ է, որ նրանց թիվն ու ծախսվող գումարները կշարունակեն աճել: Իհարկե, միայն ՀՀ չէ, որ իրանցիներն այցելում են իրենց Նոր տարվա` Նովրուզի օրերին (մարտ ամսվա ընթացքում): Բազմաթիվ իրանցիներ գերադասում են այն նշել Իրանից դուրս` պայմանավորված նաև նրանով, որ Իրանում սահմանափակված են մի շարք ազատություններ, օրինակ` որոշ երգիչների արգելված է համերգներ տալ Իրանում, արգելված է այդ օրերին պարելը, ռոք երաժշտություն լսելը և այլն: Եվ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Հայաստանում բազմաթիվ իրանցի երգիչներ են համերգներով հանդես գալիս, որոնց արգելված է համերգներ ունենալ Իրանում:

Սա է, որ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս: Քանի որ իրանցիներն այստեղ ժամանում են ոչ միայն այն պատճառով, որ իրենց երկրում ավելի «վատ» է, այլ այն պատճառով, որ Իրանի իշխանությունները ինչ-որ մի պահից սկսած կարող են արգելել Նովրուզի օրերին սահման հատելը: Նախօրեին երեկոյան իրանական IRIB պետական լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ հայկական կողմը փակել է Մեղրու սահմանը և չի ընդունում իրանցի զբոսաշրջիկներին: Գործակալության մատուցմամբ, ՀՀ մաքսային ծառայությունները իբր հայտնել են, որ զբոսաշրջիկների թվի բարձր լինելու և Հայաստանում այդ թվով զբոսաշրջիկների համար հարմարության բացակայության պատճառով հրաժարվում են ընդունել իրանցի զբոսաշրջիկներին:

Հիշյալ լուրի հրապարակումից անմիջապես հետո կապ հաստատեցինք Մեղրու սահմանակետի մաքսային ծառայության աշխատակիցների հետ, որոնք նշեցին, որ իրանական գործակալության լուրը չի համապատասխանում իրականությանը, և որ իրանցի զբոսաշրջիկները առանց սահմանափակումների մուտք են գործում ՀՀ տարածք: Եվ ընդհանրապես, հասկանալի էլ չէ, թե ինչու պետք է ՀՀ իշխանությունները հրաժարվեին պոտենցիալ դոլարներից, հենց թեկուզ այն պատճառով, որ դրանք բարելավում են մեր ազգային արժույթի խախուտ դիրքերը: Մյուս կողմից էլ` ակնհայտ է, որ Իրանի իշխանությունների կողմից պետական մակարդակով նման, մեղմ ասած, ապատեղեկատվության տարածման նպատակը սեփական քաղաքացիներին ՀՀ այցելելուց հետ պահելն է:

Իսկ այդ այցելությունների ահագնացող թվի պարագայում բացառված չէ, որ Իրանի իշխանությունները մի օր կարող են դնել ու իրենց բնորոշ ոճով պարզապես արգելել Նովրուզի օրերին իրենց քաղաքացիների մուտքը ՀՀ (կամ ինչու չէ` նաև այլ երկրներ): Այնպես որ, այդ ժամանակ մեր իշխանությունները կկանգնեն կոտրած տաշտակի առջև: Երևի թե միայն սա է պատճառը, որ Տիգրան Սարգսյանը մինչ օրս չի հայտարարել Հայաստանը «Նովրուզ-Բայրամի» տարածաշրջանային կենտրոն դարձնելու իր ծրագրի մասին:

Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում