Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Բարամիձե. Վրաստանը ԱՄՆ ներկայացուցիչը չէ Եվրոպայում

Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման հարցերի նախարար Գեորգի Բարանիձեն, երեկ երեկոյան ՆԱՏՕ-ի սեմինարում հայտարարել է, թե «Վրաստանը ԱՄՆ ներկայացուցիչը չէ Եվրոպայում»: Այս մասին հաղորդում է “Новости-Грузия” կայքը:

«Մենք նպատակաուղղված չենք դեպի ԱՄՆ: Մենք եվրոպական արեւելք ենք եւ մտադիր չենք Ամերիկայի ներկայացուցչությունը լինել Եվրոպայում», ասել է Բարամիձեն` պատասխանելով սեմինարում Նիդեռլանդների Թագավորության ներկայացուցչի հարցին:

Նիդեռլանդների ներկայացուցիչը մասնավորապես ասել է. «Չեմ հասկանում, ինչու է Վրաստանը ձգտում նախ ընդգրկվել ՆԱՏՕ, նամանավանդ, որ այն հնարավոր չի լինի իրագործել դեռ առնվազն 10 տարի: Հավանական է, որ Եվրամիություն ընդգրկվելն էլ նույնքան ժամանակ պահանջի: Սակայն ԵՄ-ի հետ մերձեցումն ավելի իրական է զանազան ծրագրերի միջոցով: Հասկանում եմ, որ դրա պատճառն այն է, որ Վրաստանը ավելի շատ նպատակաուղղված է դեպի ԱՄՆ, սակայն ավելի տրամաբանական կլիներ ԵՄ-ին անդամակցելը»:

Բարամիձեն իր հերթին նշել է, թե Վրաստանը 3 հազարամյա պատմություն, սեփական այբուբեն ունի եւ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում ԵՄ անդամագրվելու համար:

«Մենք վաղուց ենք հայտարարել, որ վրացի ենք եւ ուրեմն եվրոպացի ենք: ԵՄ-ին անդամակցելը մեզ համար բավական հեշտ գործընթաց է: Մեր նպատակը նախ ՆԱՏՕ-ին անդամակցելն է: Եվ հույս ունեմ, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին Հյուսիսաըլանտյան դաշինքը կարձանագրի, որ Վրաստանը դառնալու է Դաշինքի անդամ»: Անդամակցությունից հետո Ռուսաստանը կհասկանա, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալով` Վրաստանը վտանգ չի ներկայացնում իր համար: Լավրովը հայտարարել էր, թե «ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ Ռուսաստանի համար, իսկ դրա ընդլայնումը սպառնալիք է»: Այս պահվածքը մանկական խաղ է: Եթե Եվրոպան ճանաչեր ու դատապարտեր Աբխազիայի ու Հարավային Օսիայի գրավումը եւ այնտեղ էթնիկ զտումները, դա կստիպեր Ռուսաստանին` երկու անգամ մտածել իր քաղաքականությունը շարունակելուց առաջ: Գրավված տարածքները Ռուսաստանի համար ոչինչ են, իսկ մեզ համար մեր տարածքի 20 տոկոսն են»,- հայտարարել է Բարամիձեն:

Նա նաեւ ավելացրել է, թե նույնիսկ 2008 թ. պատերազմի ընթացքում Վրաստանը չի դադարեցրել էլեկտրաէներգիայի արտահանումը, իսկ վրացիները ռուսաֆոբիայով չեն տառապում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում