Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան

Հանրահավաքի անցկացումը Ազատության հրապարակում մերժվել է օրենքի խախտմամբ

Քաղաքապետարանը արգելել էր Հայ ազգային կոնգրեսին ապրիլի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել։ Մերժումը հիմնավորվել էր այսպես. «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.03.2011 թ. որոշմամբ, արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. նշված և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով ընդունվել են ի գիտություն»։ Քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ, Կոնգրեսին առաջարկվել էր հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Հ. Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն:

«Ժամանակ»-ը հանրահավաքի իրազեկման համար դիմած Հայ ազգային կոնգերսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին երեկ խնդրեց գնահատել քաղաքապետարանի որոշումը: «Այն հիմնավորումը, որով մեզ փորձում են համոզել, թե իբր չենք կարող անցկացնել հանրահավաք, որովհետև արդեն Ազատության հրապարակում միջոցառում անցկացնելու հայտ կա, որը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը դեռևս մարտի 2-ին, օրենքի կոպիտ խախտում է, որովհետև օրենքում հստակ գրված է, որ կարող եք միջոցառման համար դիմել 20 օր առաջ, և դրանից շուտ չեք կարող դիմել: Փաստորեն այդ դիմումը տրված էր մարտի 2-ին, այսինքն` մեկ ամիս շուտ: Երբ մենք փորձեցինք հասկանալ, թե դա ինչով է պայմանավորված, մեզ հիմնավորումներ էին տալիս, թե օրենքում գրված է, որ դիմումի, հայտի մեջ պետք է գրված լինի միջոցառման սկիզբը և ավարտի մոտավոր ժամանակը:

Հիմա այդ մոտավոր ժամանակը, իրենց պատկերացմամբ, նշանակում է, որ կարող են գրել, թե անցկացնում են միջոցառումը մարտի 2-ից, այսինքն` ստացվում է մարտի 22-ից սկսած մինչև մայիս: Այսինքն՝ օրենքի տրամաբանությունն այն էր, որ ցանկացած պահի քաղաքացիներ կամ իրավաբանական անձինք կարող են դիմել քաղաքային իշխանություններին և ստանալ հանրահավաք անցկացնելու հնարավորություն, իսկ քաղաքային իշխանությունը հենց ինքը, օրենքը խախտելով, միջոցառումներ անցկացնելու հնարավորություն չի տալիս քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց»:

«Ժամանակ»-ի հարցին` իշխանությունների տրամաբանությունը ո՞րն է` դարձյալ հանրահավաք անել Մատենադարանի մոտ, ապա գնալ, բանակցել Ազատության հրապարակ մտնելու հնարավորությո՞ւն ստանալ, թե՞ այս անգամ իշխանությունները կարող են զիջման չգնալ: «Չի բացառում, որ արգելեն, ասեն՝ թույլատրել ենք այստեղ, և վերջ, չի բացառվում, որ ապրիլի 8-ին տարբեր մեթոդներով փորձեն կանխել: Բայց հակառակն էլ թող չբացառեն, որ մենք էլ որոշել ենք, որ նույն տեղում պետք է անցկացնենք: Այնպես որ, իշխանությունը հավանաբար մեզ է փորձում կամ իրեն է փորձում, բայց ակնհայտ է, որ իշխանությունը կարիք ունի ինքնահաստատվելու, քանի որ բոլոր ոլորտներում կատարելապես ձախողվել է, և հավանաբար սա այն տեղն է, որտեղ իրենց պատվից ցածր են համարում թույլ տալ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել: Սա նորմալ իշխանության քայլ չէ, սա նշանակում է, որ իշխանությունն իրեն սպառել է», – ասաց Վահագն Խաչատրյանը:

Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում