Հայհիդրոմետից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ այսօր երեկոյան հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում՝ նաև Երևանում, սպասվում է ձյուն: Ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 16-ը:
Քամին` հյուսիսարևելյան 2-7 մ/վրկ, 14-16-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Օդի ջերմաստիճանը մինչև դեկտեմբերի 16-ը կնվազի 7-9 աստիճանով: