Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

«Համաշխարհային մրցունակության զեկույց 2014/15»-ի հիմնական արդյունքները․ Հայաստանի տեղը 144 երկրների մեջ

Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 85-րդն է աշխարհի 144 երկրների մեջ

Համաշխարհային մրցունակության զեկույցը իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Վերջինս մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: ՀԱՄ ցուցիչը, հաշվարկվելով մրցունակության 12 հենասյուների հիման վրա, երկրների մրցունակության ամփոփ գնահատական է տալիս:

Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների հարցումը տարեկան կտրվածքով իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում’ ՀՏՖ-ի և Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպությունների կողմից:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը’ որպես ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2014/15»-ի հիմնական արդյունքները:

2014/15 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, ԱՄՆ, Ֆինլանդիան և Գերմանիան:

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի առաջընթաց են արձանագրել Ղրղըզստանը (13 կետով), Ռուսաստանը (11 կետով) և Ուկրաինան (8 կետով): Հայաստանը գրանցել է հետընթաց 6 կետով:

Համաշխարհային մրցունակության համաթիվ

 

 

  2014-2015 144 երկրների շարքում 2013-2014 148 երկրների շարքում Փոփոխություն
Ադրբեջան 38 39 + 1
Ղազախստան 50 50 0
Ռուսաստան 53 64 + 11
Վրաստան 69 72 +3
Ուկրաինա 76 84 +8
Մոլդովա 82 89 +7
Հայաստան 85 79 -6
Տաջիկստան 91
Ղրղըզստան 108 121 + 13

2014-2015 թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանը 144 երկրների մեջ գրավում է 85-րդ տեղը’ նախորդ տարվա համեմատ դիրքն իջեցնելով 6 տեղով: Առաջընթաց են գրանցել ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության և տեխնոլոգիական պատրաստվածության հենասյուները:    Միևնույն ժամանակ վատթարացել են մնացած հենասյուների ցուցանիշները:

Մասնավորապես ավելի քան 20 կետով վատթարացել են աշխատուժի շուկայի արդյունավետության և ֆինանսական շուկայի զարգացվածության հենասյուների ցուցանիշները:

Հայաստանի մրցունակության հենասյուների փոփոխությունները

 

 

  ՀԱՄ 2014-15 տեղ ՀԱՄ 2013-14 տեղ  
ՀԱՄ հենասյուները 144 երկրների շարքում 148 երկրների շարքում Փոփոխություն
Ինստիտուտներ 72 65 -7
Ենթակառուցվածքն ե ր 78 80 +2
Մակրոտնտեսական

միջավայր/կայունություն

77 64 -13
Առողջապահություն և տարրական կրթություն 99 85 -14
Բարձրագույն կրթություն և վերապատրաստում 75 77 +2
Ապրանքների շուկայի արդյունավետություն 64 58 -6
Աշխատուժի շուկայի արդյունավետություն 74 50 -24
Ֆինանսական շուկայի զարգացվածություն 97 76 -21
Տեխնոլոգիական

պատրաստվածություն

71 72 + 1
Շուկայի չափ 118 117 -1
Գործարարության

կատարելագործվածություն

93 87 -6
Նորարարություն 104 103 -1

Ըստ առանձին ցուցանիշների զգալի բարելավվել են տեղական մրցակցության ուժգնության, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ օրերի քանակի, բջջային կապի հասանելիության, ինտերնետից օգտվողների թվի և դպրոցներում ինտերնետի հասանելիության ցուցանիշները: Վատթարացել են գնաճի (2013թ.տվյալներն են), ֆինանսական միջոցների հասանելիության, օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով տեխնոլոգիաների փոխանցման, քլաստերային զարգացման, և իրավական դաշտի ցուցանիշները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում