103-ամյա ճապոնացի Հիդեկիչի Միյադզակին 100 և 200 մետր վազքում ցանկանում է ուժերը փորձել Օլիմպիական 6-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտի հետ: Այդ մասին հայտնում է Sport Illustrated-ը:
Ճապոնացին համաշխարհային ռեկորդ է սահմանել 100 տարեկանից բարձր վազորդների մրցաշարում և այժմ ցանկանում է մրցակցել ճամայկացի վազորդի հետ:
Հիշեցնենք` 100մ վազքում Բոլտի ռեկորդային ցուցանիշը 9.58 վայրկյան է, մինչդեռ Միյադզակին հաղթահարել է այդ տարածությունը 29.83 վայրկյանում:









































