Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

«Քոչարյանի տարիներին թվանկարչությունը հասավ հանճարեղության մակարդակի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

-Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք և տնտեսական առումով ի՞նչ ժառանգեցինք:

– Քոչարյանական 10 տարիների  ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ մոնպոլիզացիան դարձավ տնտեսության կառավարման մոդել, կոռուպցիան շատ խորացավ, մրցակցությունը արմատախիլ արվեց, եղան մսխված փողեր, որոնք նետվեցին մեկ ոլորտ, որը չի շնչում, ընդերքն անխնա օգտագործվեց:

Զուտ ցուցանիշային առումով Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում ինչ-որ ցուցանիշներ եղել են, որոնցով զուտ առաջին հայացքից կարելի է հպարտանալ. այստեղ խոսքը պիտի լինի ոչ թե ցուցանիշների, այլ ցուցանիշների որակի մասին: Եթե Հայաստանում Էլեկտրաէներգիայի գինը 2,5 անգամ բարձրանում է, դա նշանակում է, որ արդյունքում բարձրանալու է նաև ՀՆԱ-ն, գանձվող հարկերը: Այսինքն՝ ընդամենը մանիպուլյացիա է:

Տեսեք. եթե հենց այսօր մենք 1կիլովատտ.ժամ էլեկտրաէներգիայի սակագինը սահմանենք 10 հազար դրամ, դրանից ամեն կիլովատտից կվճարենք 2000 դրամ ավելացված արժեքի հարկ, ու կլինի,որ բյուջեն շատ հարստացավ, կլինի,որ ՀՆԱ-ն շատ մեծացավ,որովհետև ծավալային առումով էլեկտրաէներգիայի արտադրությունը մտնում է ՀՆԱ-ի մեջ: Եվ այդպես ամեն ինչը՝ հաց, գազ, ձեթ, ինչ ուզում եք: Այնպես որ լավ, փայլուն ցուցանիշներ ապահովելու տեխնիկական դժվարություններ տնտեսագիտական առումով չկան:

Շատ է խոսվում, որ այդ տարիներին ցուցանիշները ոչ թե ապահովում էին, այլ «նկարում»:

-Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում թվանկարչությունը Հայաստանում հասավ հանճարեղության մակարդակի: Ժամանակահատված եղավ, երբ Հայաստանում մեկ շնչի հաշվով արտադրվում էր մոտավորապես այնքան կաթ, որքան ԱՄՆ-ում:

Եթե ցուցանիշներով խոսենք, ո՞ր ոլորտների ցուցանիշներն էին կոնկրետ կասկածի տակ դրվում:

-Ամբողջ գյուղատնտեսությունը. քանի որ չկա ֆիսկալ դաշտում, այդտեղ թվեր նկարելը շատ հեշտ է: Դուք կարող եք գրել՝ Հայաստանում կա 10 մլրդ հատ կով. ուրիշ ոչ մեկը, բացի Ազգային վիճակագրական ծառայությունից, այդ թվերին չի տիրապետում: Հաշվառման այլ մեխանիզմ չկա, չենք կարող նայել, թե ամեն կովից որքան հարկ է վճարվում, գյուղացիական տնտեսություններում արտադրված կաթը չի հարկվում, չենք կարող իմանալ՝ քանի կովից ինչքան կաթ է ստացվում:

Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում աշխարհի բոլոր երկրների ցուցանիշները փայլուն են եղել այդ տարիներին. 2001-2002 թթ. հետո համաշխարհային տնտեսությունը «տաքանում» էր, անիմաստ փողեր էին լցվել շուկա՝ փողերը ուղղվում էին  շինարարություն, գները, համախառն արդյունքը աճում էր, շատ քիչ տնտեսագետներ կային, որ հասկանում էին, որ փոթորիկից առաջ խաղաղություն է, օրերից մի օր պայթելու է, ինչը և տեղի ունեցավ:

Այն, ինչ կատարվեց 2008-2009 թթ. համաշխարհային տնտեսության մեջ, տեսանք: Եթե այդ ամենը կատարվեր 2006-ին, Հայաստանում  Ռոբերտ Քոչարյանը կրակ էլ դառնար՝ անկումը չէր կանխելու:

Հայաստանում քոչարյանական տարիներին շինարարության մեջ դրվեց 8 մլրդ դոլար, մյուս ճյուղերը ներդրումների, այսպես ասած, քաղց էին զգում: Եվ այս միլիարդները վերածվեցին էլիտար շենքերի, որոնք դատարկ, պարապ կանգնած են Կենտրոնում: Սա փուչիկ էլ չէր. փուչիկ՝ մեղմ է ասված: Օրինակ՝ Նյու Յուրքում կա Կենտրոնական այգի, եթե տեղի իշախանությունները թույլ տան այգին կառուցապատել, այդ տարի ԱՄՆ շինարարության մեջ ներդրումները մի քանի տրիլիոն դոլարի կհասնեն, խնդիրն այն է, որ ոչ ոք թույլ չի տա, որ Կենտրոնական այգին վերածվի ասֆալտապատ, բետոնապատ տարածքի: Հայաստանում  տեղի ունեցավ դա: Մեր այգիների կեսը կառուցապատվեցին, Հին Երևանը ամբողջությամբ հավասարվեց գետնին, տեղը բարձրացան տուփեր. շենքեր էլ դրանք չի կարելի անվանել՝ զորամասային ճարտարապետության շենքեր են: Բնական է՝ բերելու են ներդրումներ: Այդտեղ ֆոկուս չկա, այնպես որ որակական իմաստով Քոչարյանի ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը աղետալի ժամանակահատված ապրեց:

Այսօրվա տնտեսության մոնոպոլացումը ահավոր չափերի հասավ  հենց Քոչարյանի օրոք: Այսօրվա օլիգարխները այն ժամանակվա  բիզնես քվոտաներ, «դաբրո»ստացածներն են, որոնց բիզնեսմեն էլ չեմ համարում,նրանք առևտրականներ են:

Սա  էր Քոչարյանի ժամանակահատվածը: Չեմ կարծում, որ հպարտանալու առիթներ ունի: Ինչոր տեղիէ ունեցել Հայաստանի տմտեսության հետ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ դեռ շատ երկար ու դժվարենք մարսելու:

Այսօր Քոչարյանը խոսում է մրցակցության մասին, տարօրինակ  հայտարարություններ  է անում: Այն, ինչ արվեց հանքարդյունաբերության ոլորտում, պարզապես քրեական գործեր հարուցելու հիմք են: Օրինակ՝ Զանգեզուրի պղնբձամոլիբդենային կոմբինատը վաճառվեց մոտ 150 մլն դոլարով, հաջորդ տարի գործարանը վաճառեց այդքան հանքաքար, այսինքն՝ մեկ կովը վաճառեցինք նրա տված մեկ տարվա կաթի գնով:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում