Friday, 01 12 2023
«Նիսանի» և «Մազդայի» ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
«Նպատակը փոքր Կենտրոնը բեռնաթափելն ու օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելն է»․ Գալջյան
«Ոճրագործություն է և ռազմական հանցագործություն»․ Էրդողան
Պատգամավորների էթիկան ու վարքագիծը հատուկ մարմինը կվերահսկի. ՍԴ բարեփոխումներ
Միջազգային պայմանագրերը պետք է վավերացնի օրենսդիրը, ոչ թե գործադիրը. Արթուր Սաքունց
Այս ամիս արցախցիները հոկտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի կենսաթոշակը կստանան միանվագ
ԱԺ-ն արձակելու որոշումը հենց ԱԺ-ն էլ կկայացնի. միջազգային փորձի ներդրումը
Կալանավորվել է Երևանի «Մուշական–Ջրաշեն» գերեզմանատան վարիչը
3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա ներկրողները հունվարի 1-ից սահմանին դեպոզիտային գումար կթողնեն
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն իրականացվել է շուրջ 15 տոկոսով
Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել է Հայաստանում սիմուլյացիոն ԲԿ ստեղծելու հնարավորությունը
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում
Ճամբարակ-Վահան և Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում
Ինչ է կատարվում Հայաստանի երկնքում
Podcast կարևորի մասին
Ուղիղ․ «Հայասաթ-1»-ի պատմական թռիչքը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Արա Ֆիդանյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Հանդիպել են ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել

Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի գործով դատարանը պարզում է՝ նրա սեռական օրգանը սափրած եղե՞լ է, թե՞ ոչ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Վարագյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա արթիկցի, նախկին ոստիկան Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով և իսկական դանակով բռնություն է գործադրել, հարձակվել Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:

Տուժողների դիմադրությունը կանխելու նպատակով Էդգարը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:

Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով, ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու հինգ հազար դոլար:

Վարագյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք:

Դրանով չբավարարվելով՝ Վարագյանը ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը մտցրել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկը, առանց հափշտակելու նպատակի տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:

Նա տուժողներին տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտ, բեռնախցիկից դուրս է բերել Քրիստինեին, նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ, հետո կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Այդքանից հետո Էդգար Վարագյանը անչափահաս աղջկան էլ է հանել մեքենայի բեռնախցից, մորն ու դստերը թողել է դաշտում, իսկ ինքը նրանց մեքենայով հեռացել է՝ հետագայում մեքենան թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Էդգար Վարագյանին առաջադրված մեղադրանքների ցանկը երկար է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով և 139 հոդվածի 1-ին մասով:

Այսօր դատարանը զննեց քրեական գործում առկա իրեղեն ապացույցները:

Վարագյանի բնակարանից առգրավվել էր ատրճանակ՝ իր պահունակով: Դա սև գույնի պլաստմասսայից խաղալիք ատրճանակ էր:

Տուժողը եւ նրա անչափահաս դուստրը ճանաչեցին ատրճանակը: Անչափահաս աղջիկը խաղալիքի պահունակը ճարպկորեն հագցրեց ատրճանակին և ասաց, որ ատրճանակը ճանաչում է այդ ձայնից, որը հնչեցրել է հանցագործը, որպեսզի իրենց վախեցնի:

Ամբաստանյալն ասաց, որ դա իր ատրճանակը չէ, ինքն այն երբեք չի տեսել, չնայած ատրճանակը հայտնաբերվել է իր բնակարանում:

Մյուս ապացույցը լուսարձակն էր, որը ևս ճանաչեցին տուժողն ու իր դուստրը. լուսարձակը նույնպես եղել էր հանցագործի ձեռքին: Այն հայտնաբերվել էր Վարագյանի բնակարանի խուզարկության ժամանակ՝ լոգասենյակի լոգարանի տակից: Ամբաստանյալն ասաց, որ դա իր լուսարձակը չէ:

Հաջորդ իրեղեն ապացույցը կպչուն ժապավենի փաթեթ էր ու ժապավենի կտորներ՝ փորձագետների ապակիներով:

Տուժողները տեսել էին ժապավենի փաթեթը՝հենց տվյալ չափի ու գույնի:

Անչափահաս աղջիկը հիշեց, որ հանցագործը փորձում էր բացել կպչուն ժապավենի փաթեթը, բայց չէր կարողանում. «Նա ձեռնոցով էր, սկսեց խճճվել, փորձում էր կտրել ժապավենը…»:

Ամբաստանյալն ասաց, թե սկոչ բոլորի բնակարաններում լինում է, դա ապացույց չէ:

Նախագահողը նկատեց, որ ապակե փորձանմուշների վրա առկա ժապավենիկները, որ առգրավվել են տուժողների հագուստից, մեքենայի միջից, ենթարկվել են փորձաքննության, ու փորձագետի եզրակացությամբ այդ կտորները կտրված են հենց տվյալ փաթեթից, փաթեթի հետ կազմում են մեկ ամբողջականություն, իսկ փաթեթը հայտնաբերվել է Վարագյանի տանը:

Ամբաստանյալն ասաց. «Ոչ մի բանով չի ապացուցվում, որ այդ սկոչը իմ տանից է հայտնաբերվել… Սկոչը սկոչ ա… Ինչպես կեղծ է իմ մեղադրանքը, նույնպես կեղծ է փորձագետների եզրակացությունը…»:

Հաջորդ ապացույցը բարձի երեսներն էին՝ երկու հատ: Դրանք տուժողինն էին, դրանց վրա նշումներ կային արյան հետքերի վերաբերյալ, պատռվածքներ կային: Տուժողները ճանաչեցին իրենց բարձի երեսները: Ամբաստանյալն ասաց, որ դրանք երբեք չի տեսել:

Լուծամզվածքի բալոնը հայտնաբերվել ու առգրավվել էր ամբաստանյալ Վարագյանի բնակարանում: Այդ բալոնից վերցրած փորձանմուշը և տուժողի տան պատերին մնացած հետքերի պարունակությունը, ըստ փորձագիտական եզրակացության, համապատասխանում են հարյուր տոկոսով…

Ամբաստանյալն ասաց. «Երբ որ սպեցում էի աշխատում, ունեի նման բալոն, բայց կոնկրետ այս բալոնը իմը չէ»:

Տուժողի հագուստը, որ նրա հագին էր եղել դեպքի օրը, Վարագյանը չճանաչեց, ասաց, որ նախկինում էլ, երբ տուժողին ճանաչել է, նրա հագուստին ուշադրություն չի դարձրել:

Մյուս ապացույցը դեպքի վայրից հայտնաբերված ու առգրավված մետաղե ձողն էր: Այն տուժողի բակում՝ գործիքների մեջ է եղել, hայտնաբերվել է ջարդված պատուհանի առաջ. հանցագործը դրանով է ջարդել տան պատուհանը, որպեսզի ներս մտնի:

Վարագյանն ասաց, որ այդ գործիքը երբեք չի տեսել:

Տուժողը պնդեց իր հայցադիմումը՝ ամբաստանյալից պահանջելով 4 միլիոն 779 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ իրեն պատճառված վնասի հատուցում:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Արայիկ Ալվանդյանը նշեց, թե իր պաշտպանյալը կասկածում է, որ մինչև խուզարկությունը իր բնակարան մուտք են գործել՝ հայտնի չէ՝ ով կամ ովքեր,նրանք կարող էին այնտեղ ցանկացած իր թողնել:

Մեղադրող դատախազը պնդեց, որ բոլոր իրեղեն ապացույցները օրենքով սահմանված կարգով են ձեռք բերվել, դրանք ապացույցների շարքից հանելու հիմքեր չկան:

Տուժողը չցանկացավ, որ իրեն պատկանող հագուստը, բարձի երեսները դատական քննության ավարտից հետո իրեն վերադարձվեն:

Տուժողի ներկայացրած քաղհայցի վերաբերյալ պաշտպանն ասաց, թե շտապողականություն է հանդես բերվել՝ մեքենան տուժողին վերադարձնելու հարցում: Եթե փորձաքննություն նշանակվեր ու ստուգվեր մեքենայի վիճակը, քաղհայցի պահանջն այդքան չէր լինի:

Պաշտպանն ասաց. «Իմ պաշտպանյալը չի կատարել իրեն մեղսագրված հանցանքները, նա ժխտում է, և ապացույց չկա, որ իմ պաշտպանյալն է տուժողի մեքենայի անսարքությունները պատճառել… Քաղհայցը ենթակա է մերժման…»:

Սկոչի վերաբերյալ Վարագյանը հայտարարեց, թե ժապավենի կտորտանքի վրա իր մատնահետքերը պիտի լինեին. «Եթե անգամ ձեռնոցով եմ բացել, մի հետք պիտի մնար…»:

Տուժողը ներկայացրեց իր լուսանկարը՝ ավազակային հարձակման ժամանակ հափշտակված ականջօղերով: Լուսանկարը կցվեց քրեական գործին. հնարավոր է, որ հափշտակված ականջօղերը հետագայում հայտնաբերվեն…

Դատարանն իր նախաձեռնությամբ որոշեց բջջային հեռախոսակապի օպերատորներից պահանջել ու ստանալ գործով այն վկայուհու հեռախոսային խոսակցությունների վերծանումները, ով դատարանում հաստատել է Վարագյանի այլուրեքությունը: Հեռախոսային վերծխանումների միջոցով պարզ կլինի՝դեպքի կատարման ժամանակահատվածում գտնվե՞լ է նշված կինը Վարագյանի բնակարանի տարածքում, թե՞ սուտ ցուցմունք է տվել՝ Վարագյանին օգնելու համար: Ստելու դեպքում նա ենթակա կլինի քրեական պատասխանատվության…

Պաշտպանը հայտարարեց, թե տուժողը գումարային վեճ ունի իր տունը կառուցապատողի հետ, վերջինիս հետ թշնամական հարաբերությունների մեջ է:

Նախագահողը նշեց, որ ներկայացված տեղեկությունները ներկա քրեական գործի հետ առնչություն չունեն:

Ամբաստանյալ Վարագյանը միջնորդեց փորձարարություն անցկացնել ու պարզել, թե տուժողը ձեռքերը հետևին կապած ո՞նց է շորերը հագել: Պարզաբանվեց, որ տուժողն իր ցուցմունքում ասել է, թե ձեռքերը կապած հագել է միայն կոշիկները:

Վարագյանի մյուս միջնորդությունը արտառոց էր: Նա միջնորդեց հետևյալ փորձարարությունը կատարել՝ «իջեցնել տաբատի ցեպը ու տեսնել՝ մարմնի սեռական օրգանը անմիջապես երևո՞ւմ է»: Ամբաստանյալը պարզաբանեց, որ տուժողի ցուցմունքից հասկացվում է, թե հենց այն պահին, երբ ինքը, իբր, իջեցրել է իր տաբատի ցեպը, նա տեսել է, որ տղամարդու սեռական օրգանը սափրած է:

«Փորձարարության ժամանակ ո՞ւմ տաբատի ցեպն իջեցնենք»,- միջնորդություն անողի կարծիքը հարցրեց նախագահողը:

Մեղադրողն այս միջնորդության կապակցությամբ ասաց, թե փորձարարություն անցկացնելու և ինչ-որ մեկի տաբատի շղթան իջեցնելու հարկ չկա: Ամբաստանյալի բնակարանից առգրավվել են հենց Վարագյանի կողմից սեփական սեռական ակտի նկարահանումներ: Ամբաստանյալը կարող է միջնորդել, որ դրանք իրեղեն ապացույց ճանաչվեն ու հետազոտվեն, այդ նկարահանումներում երևում է ամեն բան, նաև՝ սափրված օրգանը:

Ամբաստանյալը հայտարարեց. «Ես գոմիկ չեմ…»՝ նկատի ունենալով, որ հետևաբար չէր կարող սափրել իր համապատասխան օրգանը:

Դատարանը մերժեց ամբաստանյալի միջնորդությունը, քանի որ նման փորձարարությունը կարող էր նվաստացնել մարդու արժանապատվությունը կամ վտանգավոր լինել կյանքի ու առողջության համար:

Ամբաստանյալ Վարագյանը հաջորդ արտառոց հայտարարությունն արեց. «Ինքնակոչ տուժողն ակնհայտ սուտ ցուցմունքներ է տվել, դատախազը զարտուղի ճանապարհով քրեական գործ չի հարուցել, պարտակել է հանցագործությունը: Ես հանցագործության մասին հայտարարություն եմ անում: Պետք է պատժել տուժողին, նա շեղում է դատարանին, ստորաբար ստում է, շառլատանություն է անում…»: Նախագահողն ընդհատեց ամբաստանյալի ելույթը՝ նշելով, որ նրա ասածը դատական ճառի առարկա է:

Ամբաստանյալը տուժողին «պարսիկ կոչեցյալ» ու «մուսուլման» անվանեց: Տուժողը հայտարարեց, որ ինքը հայ է ու քրիստոնյա:

Նախագահողն ամբաստանյալին դիտողություն արեց ու զգուշացրեց, որ տուժողի հասցեին նմանատիպ հայտարարություններ անելու դեպքում առանց նախազգուշացման նրան կհեռացնի դատարանի դահլիճից:

Ամբաստանյալը միջնորդեց պահանջել տուժողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները, ինչպես նաև դատարան հրավիրել ու հարցաքննել նրա ամուսնուն: «Տուժողը անընդհատ կրկնում է, թե ինքը օրինապաշտ կին է, իսկ ո՞ւր էր դեպքի ժամանակ նրա ամուսինը»:

Տուժողը նշեց, որ իր ամուսինն այդ ժամանակ Երևանում չի եղել:

Ամբաստանյալի միջնորդությունները մերժվեցին. «Դրանք նշանակություն չունեն գործի բազմակողմանի քննության համար…»:

Ամբաստանյալը հայտարարություններ անելով՝ նոր միջնորդություն ներկայացրեց. «Իմ դեմ ուղղված կեղծ քայլեր են սրանք, որ կատարվել են գումար շորթելու նպատակով, այս քրեական գործը իմ դեմ սարքված ծուղակ է…

Խնամքիս տակ է երկրորդ խմբի հաշմանդամ մայրս, նա ծանր վիճակում է, մնացել է առանց կերակրողի… Նախկին փաստաբան Թամազյան կոչվածը ինձ խաբեց, շորթեց ութ հարյուր հազար դրամ ու կորչեց… Խնդրում եմ իմ խափանման միջոցը փոխել, որ ազատ արձակվեմ ու կարողանամ իմ ընտանիքը պահել…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը ավելի գրագետ ձևակերպեց միջնորդությունը՝ ամբաստանյալի կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով… Ամբաստանյալի մայրը, ըստ պաշտպանի, պատրաստ է դատարանի որոշած չափով գրավ մուծել…

Նախագահողը հարցրեց, թե սոցիալական ծանր վիճակում գտնվող հիվանդ կինը ինչպես պիտի գրավ մուծի, պաշտպանն ասաց, որ գրավը կմուծեն Վարագյանի ազգականները:

Մեղադրողը պահանջեց մերժել միջնորդությունը. ամբաստանյալը ազատության մեջ գտնվելով՝ կազդի վկաների վրա…

Տուժողը հայտարարեց, որ Վարագյանը վտանգ է ներկայացնում հասարակության համար, նրան ազատ արձակել չի կարելի…

Դատարանը մերժեց Վարագյանի միջնորդությունը և նրան կալանքից ազատ չարձակեց:

Հաջորդ դատական նիստին կհետազոտվեն ամբաստանյալի այլուրեքությունը հաստատած վկայուհու հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որ դատարանը այսօր որոշեց պահանջել հեռախոսային օպերատորներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում