Tuesday, 16 04 2024
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին

Մինսկի խմբի ձևաչափը հնացած է, այն պետք է ընդլայնվի. Ամանդա Փոլ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան, հայտնի լրագրող Ամանդա Փոլը:

-Տիկին Փոլ, հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակն անսպասելիորեն լարվեց, ինչին գրեթե անմիջապես հաջորդեց հակամարտող կողմերի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու ռուսական նախաձեռնությունը։ Եվ հաշված ժամերի ընթացքում Սոչիում կայացավ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը, որի ընթացքում Սարգսյանն ու Ալիևը վերահաստատեցին հակամարտությունը խաղաղ կարգավորելու իրենց հանձնառությունը, իսկ Պուտինը, որպես միջնորդ, ասաց, որ գոհ է՝ նախագահները համաձայնեցին հակամարտության խաղաղ կարգավորմանը, քանի որ, նրա խոսքով, չկա ավելի ծանր ողբերգություն, քան մարդկանց մահը: Ի՞նչ ցույց տվեցին 1994 թ. հրադադարի հաստատումից հետո ամենադաժան կրակահերթերն ու բռնությունը սահմանին: Ի՞նչ տեղի ունեցավ, Ձեր կարծիքով, և ինչո՞ւ, ըստ Ձեզ, իրավիճակն այսքան հանկարծակիորեն լարվեց ու թուլացավ հանդիպումից հետո:

-Այո, չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկային զոհերը, բայց ես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերոնշյալ մեկնաբանությունը աբսուրդ եմ գնահատում Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի լույսի ներքո: Սա աբսուրդ է, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ ռուսական զորքերն Ուկրաինայում ներգրավված են պատերազմական գործողություններում, որը հսկայածավալ հումանիտար ճգնաժամի է հանգեցրել՝ մեծաթիվ մարդկանց մահ պատճառելով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա հրադադարը խախտվում է գրեթե ամեն օր:

Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը հանգեցրել է հիասթափության՝ ստիպելով կրակել այն ամենին, ինչ շարժվում է: Սա մեծացնում է լարվածությունը: Կասկած չկա նաև, որ այս ամենը կապված էր ուկրաինական հակամարտության հետ, որը ողողեց միջազգային մամուլը և մեծացրեց անվտանգության մտահոգությունները տարածաշրջանում: Այն փաստը, որ այս միջադեպն արյունալի էր, շատ զոհերով, պետք է ազդանշան լինի միազգային հանրության համար, եթե նրանք ցանկանում են արյունը վերացնել, Եվրասիայի հարևանությունում պետք է ավելի մեծ առաջնայնություն տան այս շատ վտանգավոր հակամարտությանը:

-Ինչպես ականատես դարձանք՝ Մոսկվան արագ կերպով արձագանքեց իրավիճակին, ավելին հեշտությամբ կազմակերպեց հանդիպում մի իրավիճակում, երբ նախագահներն ունեին Օլանդի հրավերը. ստացվեց, որ նրանք մերժեցին այդ առաջարկն ու ընդունեցին ռուսականը: Հայաստանում լայնորեն տարածված կարծիք կա, որ Ռուսաստանն է սադրել լարվածությունը սահմանին, ավելին՝ Ռուսաստանին, որ առաջնորդվում է իմպերիալիստական արտաքին քաղաքականությամբ, ձեռնտու չէ աջակցել կարգավորման գործընթացին, քանի որ հակամարտությունը Ռուսաստանին ապահովում է կարողությամբ՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ կարող է տարածաշրջանում խաղաղություն և պատերազմ հաստատել: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Կրեմլի կողմից եկած հրավերքը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների համար չափազանց դժվար է մերժել: Հետևաբար, նրանք պարտավոր էին գնալ Սոչի:Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, թե միակ խաղաղցողն է, որը կարող է իր ազդեցությունն ունենալ ԼՂ հակամարտության վրա: Թույլ տալով առաջնորդային դերակատարություն՝ Արևմուտքը հիմնականում ընդունում է Ռուսաստանի ուժն ու ազդեցությունը Հարավային Կովկասում: Նույնիսկ ուկրաինական իրադարձություններից հետո ոչ մի առարկություն չներկայացվեց Պուտինին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնության համար: Երբ Սոչիի հանդիպումից հետո լարվածությունը հակամարտության գոտում թուլացավ, Պուտինը հնարավորություն ստացավ բացականչելու, որ արդյունքն իր ձեռքբերումն է, և ինքը խաղաղապահ է: Քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, և որևէ մեկը չգիտի, թե որքան այն կշարունակվի, Ռուսաստանը կպահպանի իր ներկայությունը տարածաշրջանում: Եթե հակամարտությունը հրաշագործ կերպով հանգուցալուծվի, ապա Մոսկվայի գերիշխանությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ կպակասի:

-2008 թ., երբ Ռուսաստանը գրավեց Վրաստանի տարածքի մի հատված, նախագահ Մեդվեդևը հայ-ադրբեջանական բանակցությունների առաջնորդությունը կարողացավ ստանձնել ու մասնակիորեն հաջողեց Ռուսաստանի ազդեցությունն ու կենտրոնամետությունը վերահաստատելու հարցում: Ո՞րն էր այդ հանդիպման նպատակն, ի՞նչ ունենք այդ հանդիպումից հետո:

-Իմ կարծիքով, Պուտինը երեք նպատակ ուներ՝ ցույց տալ, որ ինքը խաղաղություն է հաստատում, ցույց տալ իր գերիշխանությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ և ընդգծել, որ Ռուսաստանը մնում է Հարավային Կովկասի ամենաազդեցիկ խաղացողը: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը շարունակում է վաճառել մեծ քանակությամբ զենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և Մոսկվայի կողմից Ուկրաինայի նկատմամբ ոտնձգություններն ամբողջությամբ արժեզրկում են Ռուսաստանի խաղաղարարական ջանքերը:

-Ձեր կարծիքով՝ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ հնարավո՞ր են:

-Ամեն ինչ հնարավոր է: Ամեն անգամ, երբ որևէ լուրջ բռնություն է տեղի ունենում, հակամարտող կողմերի միջև վտանգ է առաջանում, որ լարվածությունը կվերածվի լայնածավալ պատերազմի: Այդ պատճառով էլ բացառիկ կարևոր է, որպեսզի Ղարաբաղը միջազգային հանրության կողմից չմղվի ետին պլան: Արևմուտքի կողմից ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ գործընթացը որևէ գործարքի ու լուծման մղելու համար: Սա չպետք է թողնվի Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված է միմիայն վերջնական արդյունքներով, որը հանդիպում է իր հետաքրքրություններին տարածաշրջանում:

-Դուք գիտեք, որ Հայաստանը ստանձնել է ավելի պրոռուսական ինտեգրացիոն ուղի, որի կենտրոնում է եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու հեռանկարը, բայց Սոչիում Սերժ Սարգսյանը պնդեց, որ Հայաստանը ցանկանում է բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։ Բայց հայտնի է նաև, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հետաքրքրված չեն այդ ձևաչափի պահպանմամբ, որն Արևմուտքի համար տարածաշրջանում ներկայության ամենակարևոր գործիքներից մեկն է: Հայաստանի այս ջանքերը կգնահատվե՞ն Արևմուտքի կողմից:

-Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և ես հավատում եմ, որ ներկայիս ձևաչափը Ռուսաստանին հարմար է: ՌԴ-ն խմբի մաս է, բայց վարում է նաև երկկողմ բանակցություններ կողմերի հետ: Մինսկի խմբին չի կարելի մեղադրել կարգավորման չհասնելու համար, սակայն ամեն դեպքում այն հնացած է և պետք է թարմացվի: Գործընթացը պետք է ընդլայնվի, և գործընթացում պետք է ներգրավվեն Թուրքիան ու Իրանը, ինչպես նաև պետք է ԵՄ-ի ավելի ակտիվ դերակատարություն: ԱՄՆ-ն ևս պետք է բարձրացնի իր դերակատարությունը և գործընթացում ներգրավի ավելի ծանրակշիռ քաղաքական խաղացողի Մոսկվային հավասարակշռելու համար:

-Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձավ Թուրքիայի նախագահ, իսկ նրա նախկին պաշտոնը ստանձնեց Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Ահմեդ Դավութօղլուն: 2015 թ. պետք է որ առաջին փորձությունը լինի Թուրքիայի նորընտիր նախագահի արտաքին քաղաքականության համար: Ի՞նչ կարելի է սպասել Թուրքիայի արտաքին քաղաքականությունից Հայկական հարցի առնչությամբ:

-Ես էական փոփոխություն այս հարցում չեմ ակնկալում: Տեսանելի ապագայում Էրդողանը կենտրոնացած է լինելու ներքին խնդիրների վրա, հատկապես՝ 2015 թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Եթե Էրդողանը պատրաստվում է փոխել սահմանադրությունը, անհրաժեշտ է լինելու խորհրդարանում ԱԶԿ նոր տեղեր: Իհարկե, հայտարարություններ կամ ժեստեր կլինեն հարյուրամյակին ընդառաջ: Այնուամենայնիվ, երբ հարցը հասնի սահմանների բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը՝ ես մեծ տեղաշարժ չեմ սպասում, քանի որ Թուրքիան հավատարիմ է գործընթացը ԼՂ հակամարտությանը կապելու ռազմավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում