Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Հեռու նպատակներն ու մոտ վտանգները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տոնում է անկախության 23-րդ տարեդարձը: Այսօր կհնչեն բավական պաթետիկ խոսքեր, ուղերձներ, կենացներ անգամ, որ ուղղված կլինեն Ղարաբաղի, պատերազմի հաղթանակին, հայկական ոգուն և նման բաների: Իրականում հայկական երկրորդ պետականության գոյությունը մեզանում ըստ էության արժևորված չէ, ինչի վկայությունն է առաջին հերթին այն, որ Ղարաբաղի անկախությունը գրեթե որևէ կերպ նշմարվող տոն չէ Հայաստանում, Հայաստանի հասարակության համար:

Մյուս կողմից՝ մենք կարող ենք փաստել, որ Հայաստանի հասարակության համար ըստ էության նշմարվող տոն չէ նույնիսկ Հայաստանի անկախությունը, որ մենք բոլորս կնշենք մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 21-ին: Այդ օրը Հայաստանում տոնը, իհարկե, ֆիզիկապես կնշմարվի, այսինքն՝ տոնական միջոցառումներ մենք կտեսնենք, որովհետև Հայաստանը, այսպես ասած, մեզանից 5-6 ժամ տևող ճանապարհային հեռավորության վրա չէ: Սակայն բովանդակության տեսանկյունից Հայաստանի անկախությունը նույնիսկ հայաստանցիների համար նշմարվող տոն չէ, որովհետև այս տարիների ընթացքում պաթոսից բացի՝ հայկական պետականությունների հանդեպ հասարակական վերաբերմունքի հիմքում ըստ էության ոչինչ չի դրվել: Դրվել են միայն միասնության ու համախմբվածության մասին կեղծ արժեքներ, կեղծ այն իմաստով, որ իրականում միասնականությունն ու համախմբվածությունը պետք է լինեն կոնկրետ գաղափարների և արժեքների շուրջ, կոնկրետ ինստիտուտների հիմքով, ոչ թե պոռոտախոսության:

Միասնականությունը պետք է դրսևորվի պետական կյանքի, հասարակական համակեցության կազմակերպման մակարդակի հիմքով: Այսինքն՝ մենք պետք է միասնական և համախմբված լինենք կյանքի ընդհանուր այնպիսի միջավայր ձևավորելու հարցում, որում առանցքային հասկացություն և արժեք կլինեն ազատությունը, բազմազանությունն ու իրավունքը՝ սրանով իսկ թույլ տալով պատերազմում դրսևորած՝ փայլուն կերպով դրսևորած հայկական մարդկային պոտենցիալը դրսևորել նաև խաղաղության ժամանակ, նույնպես փայլուն, ինչպես պատերազմում:

Ազատություն և իրավունք. սրանք ժամանակակից պետական հաջողության պարզ հիմքերն են, որոնք թույլ են տալիս պետություններին ազգերի մրցակցության մեջ հասնել հաջողության: Այս ամենի փոխարեն՝ մենք գնացել ենք մի ճանապարհով, որով պարբերաբար ոտնահարել ենք այս երկու հիմնարար հասկացությունները՝ հասարակական մտապատկերում խեղելով պետականության արժեքը, նսեմացնելով պետականության կարևորությունը՝ որպես համաշխարհային մրցակցության և անվտանգության առանցքային երաշխիք, որպես հասարակական, ժողովրդական, ազգային խնդիրների լուծման անփոխարինելի գործիք:

Ահա թե ինչու մեր անկախության տոները, բացի արհեստական և ըստ էության ոչինչ չասող պաթոսից, որևէ այլ դրսևորում չեն ստանում, չեն ստանում քաղաքացիական իրական ոգևորություն ու հպարտություն: Նաև դա է պատճառը, որ Ղարաբաղի Անկախության տոնը, օրինակ, Հայաստանում չի նշմարվում, որովհետև ֆիզիկապես տոնական միջոցառումները հեռու են, և նույնը նաև Հայաստանի Անկախության տոնի մասով՝ Ղարաբաղում: Որովհետև պետականության տոները, ինչպես գրեթե բոլոր տոները մեզանում, ասոցիացվում են լոկ տոնական միջոցառումների հետ, նույնականացվում են լոկ տոնական միջոցառումներով: Քանի որ պետականության, այսպես ասած, աշխատանքային առօրյան չի տվել հասարակություններին, մարդկանց համար պետականություն հասկացությունը լցնող արժեքային էֆեկտ:

Այսուհանդերձ, տոնդ շնորհավո՛ր, անկա՛խ Ղարաբաղ, քանի որ անկախ հանրային գիտակցության մեջ ընկալվածության մակարդակից՝ մենք ունենք կայացած փաստ՝ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված հայկական երկու անկախ պետականություն, այսինքն՝ երկու կարևորագույն գործիք, որ անհրաժեշտ է ժամանակակից աշխարհում խնդիրներ լուծելու համար:

Միևնույն ժամանակ, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ այդ գործիքներն իրապես վտանգված են, վտանգված է դրանց ինքնուրույն գոյությունը: Սակայն այն, որ դրանք արդեն կան, ինքնին հնարավորություն է: Պարզապես մեզ հարկավոր է չննջել այդ հնարավորությունների դափնիների վրա, որովհետև այսօր հայկական պետականությունների որակական հատկանիշները դարձել են առավել քան երբևէ կարևոր գործոն աշխարհաքաղաքական սրվող պայքարում:

Հայկական պետականությունները դիմադրության առավել արժեքավոր ռեսուրս չունեն, և ամեն ինչ բխելու է հենց սրանից՝ քաղաքակրթական որակներից: Դրանք են լինելու թե՛ ռազմական, թե՛ տնտեսա-քաղաքական ուժի հիմքը: Եվ այս տեսանկյունից հրամայական է դարձել ընդհանրապես Ղարաբաղի և Հայաստանի միջև հարաբերությունների հայեցակարգային վերանայումը:

Անցնող քսան տարվա ընթացքում աշխարհը լիովին փոխվել է, ի հայտ են եկել նոր իրողություններ, նոր գործոններ, նոր միտումներ: Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունները այս առումով կարիք ունեն արդիականացման, կարիք ունեն նոր գործիքների, նոր միջոցների կիրառման, կարիք կա անգամ մարդկային նոր ռեսուրսների ներգրավման՝ նոր մտքերով, նոր գաղափարներով: Կրկնվող պաթետիկ տեղապտույտով մենք հեռուն չենք գնա, իսկ վտանգները կգան ավելի մոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում