Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Alitalia-ն հնարավոր է առաջիկայում դադարեցնի չվերթները Հայաստանից

Եվրոպայի խոշորագույն Alitalia ավիաընկերությունը հնարավոր է՝ առաջիկայում դադարեցնի չվերթները Հայաստանից և դեպի Հայաստան: Պատճառն այն է, որ վերջին շրջանում Հայաստանում Իտալիայի դեսպանատունն անհարկի խոչընդոտներ է ստեղծում վիզաների ձեռքբերման հարցում: Երևանում գործող տարբեր զբոսաշրջային գործակալություններում մեր աղբյուրները հայտնում են, որ դեսպանատունը հարկի և անհարկի մերժում է վիզաներ տրամադրել ՀՀ քաղաքացիներին, իսկ ավիաընկերությունը, համապատասխանաբար, անգամ 50 տոկոսով չի կարողանում ուղևոր հավաքել:

Հիշեցնենք, որ ավիաընկերությունը դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ սկսեց իրականացնել 2012 թվականի նոյեմբերից: Չվերթներն իրականացվում էին շաբաթական երկու անգամ: Դեռևս այդ ժամանակ, երբ սկսվեց համագործակցությունը, Հայաստանում Իտալիայի Հանրապետության այդ ժամանակվա արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին որոշումը «պատմականորեն կարևոր» էր որակել, որը պետք է «հանգրվան դառնար Իտալիայի և Հայաստանի հարաբերություններում»:

«Իտալիայի և Հայաստանի միջև թռիչքները կատարելագործելու և ամրապնդելու են երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները»,- ասել էր Սկապինին՝ ընդգծելով, որ Իտալիայի և Հայաստանի միջև ուղիղ կապը հրատապ անհրաժեշտություն է՝ ելնելով այն բանից, որ Հայաստան այցելող եվրոպացի զբոսաշրջիկների մեջ առաջին տեղը զբաղեցնում են իտալացիները: «Ալիտալիա» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան-Հռոմ չվերթի իրականացումը հնարավորություն է ընձեռում ուղևորներին ճանապարհորդել ավիաընկերության կողմից իրականացվող բոլոր երթուղիներով` Հռոմի օդանավակայանն օգտագործելով որպես տարանցիկ կետ:

Սակայն պարզվում է, որ հենց այս հանգամանքն է իր հերթին խոչընդոտ հանդիսացել, որպեսզի այլևս նույն քանակությամբ վիզաներ չտրամադրվեն դիմողներին: Վիզաների կտրուկ մերժումներն ավելացել են հատկապես վերջին շրջանում, երբ Իտալիայի Հանրապետության ԱԳՆ-ի հրահանգով Հայաստանում Իտալիայի դեսպանատանը համատարած ստուգումներ են սկսվել: Այդ ստուգումների արդյունքում պարզվել է, որ դեսպանատունը շատ հաճախ է հաստատում քաղաքացիների վիզաները, և ուսումնասիրությամբ պարզվել է, որ Իտալիայի դեսպանատուն դիմած քաղաքացիների մեծ մասն այն օգտագործել է որպես տարանցիկ ճանապարհ այլ երկրներ և քաղաքներ գնալու համար: Ստուգումներից հետո կոնկրետ հրահանգ է եղել սահմանափակել վիզաների տրամադրումը:

Նշենք, որ Alitalia ավիաընկերությունը Հայաստանում հիմնվեց և աշխատում էր մասնավորի, մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ջանքերով: Դրա համար էլ վերջերս Գագիկ Ծառուկյանն արդեն նոր դեսպանի կողմից պարգևատրվեց Իտալիայի նախագահի ոսկե մեդալով: Մեդալը Ծառուկյանին շնորհվեց «հայ-իտալական հարաբերությունների զարգացման հարցում մեծ դերակատարություն ունենալու համար»: Գումարը Ծառուկյանը տվել էր դեսպանի երաշխավորությամբ:

Իտալիայի դեսպանատան ստեղծած խոչընդոտները պարզապես կնպաստեն այն բանին, որ քաղաքացիներն այլևս Իտալիա մեկնելու համար այլ տարանցիկ ճանապարհներ որոնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում