Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Հայաստանը հանրապետություն չէ

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

-Քաղաքական ներկայիս իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, որտեղ կա իշխանություն՝ մի կողմից, և կան քաղաքական ուժեր՝ կա «Քառյակ», կա քաղաքական այլ նպատակներ ունեցող ընդդիմադիր և պսևդոընդդիմադիր ուժեր, որոնք չեն կարող հասարակական-քաղաքական այն անհրաժեշտ գործողություններն իրականացնել, որոնք իսկապես հարկավոր են մեր հասարակությանը, մեր ժողովրդին, և դա առաջին հերթին անհրաժեշտ է մեր պետականության պահպանման, ներքին և արտաքին վտանգներին դիմակայելու համար: Դուք առաջին մարդկանցից եք, ովքեր մերժում են գոյություն ունեցող ներքաղաքական ստատուս-քվոն, շատերի հետ չեք պատկերացնում համագործակցություն, որովհետև նրանց չեք զանազանում գործող իշխանության արատավոր բարքերի կրողներից, բայց , այնուամենայնիվ, ո՞ւմ եք տեսնում Ձեզ գործընկեր այդ պայքարում՝ որպես կուսակցություն և որպես քաղաքացի:

Շատ պարզ է, որ մեր գործընկերը պետք է լինի հասարակությունը. ցանկացած քաղաքական ուժ եթե չունի իր համար հասարակական հենարան, հանրային վստահություն, ապա չի կարող գործել: Տվյալ պարագայում հանրությունը ցանկություն ունի փոփոխությունների, բայց չգիտի, թե այդ փոփոխությունները ինչպես պետք է տեղի ունենան: Մեր խնդիրն է, կուսակցության խնդիրն է և, ընդհանրապես, քաղաքական կազմակերպության խնդիրն այն է, որ կազմակերպի հասարակությանը: Հասարակությունը գիտի, որ անհրաժեշտ են փոփոխություններ, բայց ինչպե՞ս պետք է անի այդ փոփոխությունները՝ ընտրությունների՞ միջոցով։ Հաջորդ օրը նա ի՞նչ պետք է անի, հաջորդ օրվա զարգացումները ինչպիսի՞ն են, և ինչպիսի՞ն պետք է լինի հասարակության վարքագիծը: Այստեղ մենք ունենք խնդիր:

Հասարակությունն այս պահին գիտի, որ անհրաժեշտ են փոփոխություններ, այդ մասին ինքը բարձրաձայնում է ուղղակի իր տանը, ուղղակի խոհանոցներում, ինչ-որ հարթակներում, բայց դրա համար հստակ ձևակերպված պահանջ և առաջադրանք չի ներկայացնում: Այստեղ մենք արդեն պետք է ունենանք համագործակցություն հասարակության հետ, և կարելի է ասել՝ հիմնականում պետք է ժողովրդի վրա հենվենք: Առանց ժողովրդի վստահության, ժողովրդի մասնակցության և կազմակերպվածության մենք այդ փոփոխությանը հասնել չենք կարող:

Պարզ է, որ այն համակարգը, որ գործել է այս 20 տարիների ընթացքում, իրեն արդեն սպառել է: Այն չի կարողանում շարունակել անխափան գործել: Այս բոլոր իրադարձությունները վկայում են հենց  այդ մասին: 20 տարիների ընթացքում խորհրդային այս պետությունները, որոնք անկախության որոշ տարրերի ներքո ձևավորվեցին, դրանցից որոշները, օրինակ՝ Մերձբալթյան երկրները, կարողացան ունենալ հստակ դիրքորոշում, իրենց պետականությանն ուղղված և պետականության ներքո զարգանալու հնարավորությունն իրենք ստանձնեցին և գնացին առաջ: Տվյալ պարագայում այդ երկրները որոշ առումով զարգացել են, և իրենց մոտ կյանքը ավելի բարեկեցիկ է, և ժողովուրդն անցնցում է ապրում:

Մեզ նման պետությունները, ինչպիսին են Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, մենք տեսնում ենք՝ մշտապես ցնցումների ներքո ենք գտնվում, այստեղ և կոռուպցիան, և համակարգը արմատապես փոփոխության կարիք ունեն: Սրան մենք հասնելու ենք, ուղղակի այդ հասնելու պահը հասարակության հետ, հանրության հետ համագործակցությունը պետք է տեղի ունենա շատ սերտ, վստահության, այլ ոչ թե անվստահության ներքո, որի մեջ մենք այսօր ենք գտնվում:

Ձեր կուսակցությունը ևս համագործակցում է քաղաքական կուսակցությունների մի շրջանակում, որտեղ բավական կասկածելի հեռանկարներ են անընդհատ ի հայտ գալիս: «Քառյակը» պահանջում էր կառավարության հրաժարական՝ առանց առաջարկելու սեփական թեկնածուին: Եվ այնպիսի տպավորություն էր, որ ավելի շատ պայքարում են գործող օլիգարխիկ կառավարության հաստատման համար, քան կառավարությանը հեռացնելու: Եվ այնպիսի տպավորություն էր, թե նրանք այնքան համոզված են, որ այս կառավարությունը գործունակ է լինելու այն պահանջները, այն 12 կետերի, որ առաջադրել է «Քառյակը», իրագործելու, որ նրանք պատրաստ են դրանք չիրագործելու դեպքում թեժ զարգացումների գնալ և այլն, և այլն: Այս քաղաքական ուժերի հետ Դուք նման զարգացումներ սպասո՞ւմ եք:

Ես չեմ կարծում, որ այս քաղաքական ուժերը կմնան հավատարիմ իրենց խոստումներին: Թող ես սխալված լինեմ, թող ես սխալվեմ, թող սխալը ես դուրս գամ, շատ լավ կլինի՝ այդպես եթե լինի: Բայց չեմ կարծում. այս պահին մեր առջև արմատական փոփոխությունների խնդիր է առաջացել, այլ ոչ թե ինչ-որ կառավարության փոփոխություններ կամ փոքր փոփոխություններ:

Այս պահին մեզ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ՝ թե նախագահական, թե խորհրդարանական, որից հետո միայն մենք կարող ենք նախաձեռնել այլ փոփոխություններ, որովհետև այս պահին գործող քաղաքական իշխանությունը չունի վստահություն հասարակության կողմից, ինքը ձախողվել է բոլոր ասպարեզներում՝ թե դրսում, թե ներսում: Հետևաբար, մենք պետք է կարողանանք նախ վստահությամբ ձեռք բերված իշխանություն ձևավորել, որը այլևս գիծ պետք է քաշի նախորդ տարիներիվրա, թե ինչ է եղել: Նախորդ տարիներին պետք է տրվի գնահատական: Որովհետև եթե մենք չենք անցնում այդ անցումային արդարադատությամբ, գնահատական չենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունեցել, ապա նույնը կրկնվելու է:

Այդ իշխանությունը, որ պետք է նոր ձևավորվի, պետք է գնահատական տա թե թալանին, թե մարդկային կյանքերին, որովհետև մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել տարիների ընթացքում, ինչքան զոհեր ենք ունեցել, ինչքան մահեր ենք ունեցել: Այս ամենին պետք է գնահատական տրվի միանշանակ: Եթե դու չես տալիս, նշանակում է, որ քո հասարակության մեջ թողնում ես այդ քաղցկեղի բջիջը, որը կարող է նորից զարգանալ: Այն երկրները, որոնք անցան դրա միջոցով, գնահատականը տվեցին, լյուստրացիայի մասին օրենք ընդունեցին, ազատվեցին այդ բեռից և կարողացան երկիր կառուցել:

-Մենք այսօր նույնիսկ լսում ենք շատ ու շատ հանցագործությունների մեջ անմիջական մասնակցություն ունեցած մարդկանց հետ ուղղակի համագործակցության մասին: «Քառյակի» ուժերից ոմանք խոսում են Քոչարյանի հետ համագործակցության մասին հանուն այն նպատակների, որոնք դրված են իրենց առջև, ենթադրենք՝ Սերժ Սարգսյանից ազատվելու վերաբերյալ: Այդպիսի հնարավորություն տեսավ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ, այն նույն քաղաքական ուժի, որը մեղադրվում էր Մարտի 1-ի գնդակոծության համար:

Ես հենց այնպես չասացի, որ մենք պետք է անցնենք անցումային արդարադատությամբ: Իհարկե, պետք է տրվի գնահատական: Թող հասարակությունն ինքը որոշի, թե որն է լինելու այդ գնահատականը: Պատիժ պետք է լինի: Այն, որ գնահատականը պետք է լինի ազատազրկման, թե այլ ձևերով, հասարակությունն այդքան հասուն է, բայց որ պետք է այդ ամենին գնահատական տալ՝ հստակ է: Եթե դու չես տալիս՝ դու չես կարող զարգանալ: Ֆրանսիայի ժողովուրդը երբ հիմնահատակ քանդում էր Բաստիլը, հենց այնպես չէր անում: Ինքը գնահատական է տալիս, որ այլևս այդ պետությունը չի ցանկանում ունենալ այնպիսի մի կառույց, որտեղ եղել է կտտանքների, խոշտանգումների կառավարություն:

Այս տարիների ընթացքում մենք չենք ունեցել հանրապետություն, եղել է մի քանի հոգու պետություն: Այդ մի քանի հոգին հարստացել են, ազգային հարստությունն են իրենց սեփականության ներքո օգտագործել և մինչև հիմա օգտագործում են: Մենք պետք է հասնենք նրան, որ պետք է լինենք հանրապետություն, մենք ցավոք հանրապետություն չենք: 1991 թվականից, երբ մենք հայտարարեցինք, դեռ դրան չենք հասել: Հանրությունն է այսօր, նոր սերունդը այդ պահանջը դնում քաղաքական կազմակերպությունների առջև: Այն քաղաքական կազմակերպությունները և այն քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք մասնակից են եղել այս 20 տարիների ընթացքում ապօրինություններին, որտեղ էլ որ լինեն, իրենք էլ պետք է հայտարարեն, որ, այո, պատրաստ են այն, ինչ ձեռք են բերել գնահատականի ներքո, համաներման ներքո հետ վերադարձնել պետական բյուջե: Ասել՝ մենք այսօրվանից անցնում ենք այդ գիծը, և խնդրում եմ իմ նկատմամբ կիրառել այս օրենքները: Եթե մենք սա չենք անում, անընդհատ նույն տեղում դոփելու ենք: Բոլորին է անհրաժեշտ օրենքը: Նույն այդ օլիգարխիայի ներկայացուցիչները այսօր իրենք են, բայց վաղը մեկ օրվա մեջ շատ «գեղեցիկ» ձևով իրենք կարող են դառնալ  նույն այն թշվառը, ինչպիսին իրենք են թողել հասարակության այլ անդամներին:

Բայց ես վստահ եմ, որ իշխանությունն իրենց թույլ չի տալիս օրենքի շրջանակում գործել, որպեսզի նրանց  մշտապես պահի կրունկի տակ և շահագործի ըստ անհրաժեշտության:

Իշխանության բուգում կանգնած անձը տվյալ պահին Սերժ Սարգսյանն է, բայց նա հենվում է այդ անձանց վրա: Համենայն դեպս, իր համար այդ անձինք են կեղծել ընտրությունները և ապահովել իր համար իշխանության բռնազավթումը հենց այդ հիմնասյուների միջոցով:

Այսօր շատ ցայտուն օրինակ է Լևոն Հայրապետյանի կալանավորումը: Մի մարդ, ով բավական հայտնի անձնավորություն է, Հայաստանում նույնպես հայտնի է, Արցախում նույնպես հայտնի է և հայ ժողովրդի համար իր ներդրումը կատարած անձ է, մեծ կարողությունների տեր է,  բայց նա այսօր գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ: Ինչո՞ւ է գտնվում կալանքի տակ, որովհետև օրենքը չի գործում, մենք չենք կարողանում օրենք գործի դնել: Մենք այսօր մեր պետականության տարրերը զիջել ենք այլ պետությունների և տվալ պարագայում չենք էլ կարողանում բանեցնել մեր պետական իշխանությունը մեր հայրենակցին պաշտպանելու համար, և սա իհարկե ցավալի է: Այլ պարագայում նման դեպք չպետք է տեղի ունենար, բայց սա դաս է մեր օլիգարխների համար, որ որևէ մեկը ապահովագրված չէ: Եթե կա նման միտում, ապա հաջորդը նրանք են: Եվ նրանց էլ է պետք այդ օրենքի պաշտպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում